Ղրղզստանը հանդես է եկել սահմանի իրադրության խաղաղ կարգավորման օգտին
Ղրղզստանի եւ Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարներ Ժեենբեկ Կուլուբաեւը եւ Սիրոջիդդին Մուխրիդինը սեպտեմբերի 16-ին բանակցություններ են վարել սահմանի ընդհանուր հատվածի իրադրության շուրջ, որոնց ընթացքում ղրղզական կողմը հայտարարել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մտադրության մասին: Այս մասին հաղորդել է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«2022 թվականի սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի եւ Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջեւ կայացել են բանակցություններ պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրության լուծման շուրջ: Ղրղզական կողմը վերստին նշել է սահմանին ծագող խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ղրղզական կողմի վարկածով՝ սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծում Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր եւ Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծում: Բիշքեկը հայտնում Է փոխհրաձգությունների ժամանակ 11 վիրավոր ղրղըզ զինծառայողների մասին: Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել է սեպտեմբերի 14-ին:
Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտաան դիրքեր»:
Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաեւ Բատկենի մարզի Կակ Սայ եւ Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել Է երկու վիրավոր զինծառայողների եւ երեք տուժած քաղաքացիական անձանց մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: