«Պետք է իրենք բոլորը հասկանան, որ պատերազմի ժամանակ հաղթող կողմ չի լինում, որովհետև մեր մի զոհն ինձ համար արդեն պարտություն է, որովհետև թույլ եմ տվել իրավիճակն այնպես սրվի, որ իմ եղբայրները զոհվեն: Կարծում եմ՝ ադրբեջանցի մայրերը նույնպես սիրում են իրենց երեխաներին, ինչպես մենք ենք սիրում մեր երեխաներին, և խաղաղությունն ուղղակի այլընտրանք չունի»:
Թուրքիայից հարկադրաբար հեռացած գրող Ասլը Էրդողանը անդրադարձել է Թուրքիայի սոցիալ–քաղաքական զարգացումներին։
«Մենք խոսում ենք խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը մեր քթի տակ. Թուրքիայի հետ միասին, զորավարժություններ է անցկացնում՝ չթաքցնելով համատեղ դաշինքով Հայաստանը ոչնչացնելու իր ծրագիրը»,- ասաց ադրբեջանագետը։
Բերլառուս վերլուծաբան Ալեքսանդր Ալեսին մեկնաբանել է Բելառուսի և Թուրքիայի միջև ռազմարդյունաբերական համագործակցության համաձայնագրի ստորագրումը:
Սաֆրաստյանը խոսեց նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի՝ Բրյուսելում հայ լրագրողներին տված հարցազրույցում արված հայտարարության մասին, թե՝ Հայաստանի սահմանները չորս հարևաններից երկուսի հետ փակ են, իսկ «երրորդը, ուր որ է, կփակվի»։
Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչեւ 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ:
Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը:
Ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Իրանում նավթի արդյունահանումը մայիսին կարող է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ, երբ նավթի արտադրությունը երկրում տուժեց Իրաքի հետ պատերազմի պատճառով:
Կ. Պոլիսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անդրադարձել է թուրքական հեռուստաեթերում հայ տղայի կրոնափոխության հարցին։
Ստամբուլաբնակ 13-ամյա հայ տղային ուղիղ եթերում մուսուլման դարձնելու դեպքը բուռն արձագանքներ է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում:
Հայաստանի Հանրապետությունը սկզբունքորեն կողմ է, որ Ստեփանակերտը որպես բանակցային կողմ ներկայացված լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Ջիբրինի հետ Հալեպի երկաթուղային հաղորդակցությունը, հեռանկարում հաղորդակցության վերականգնումն է Դամասկոսի եւ մյուս խոշոր քաղաքների հետ:
Իրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը:
«Ցավոք սրտի, Դուշանբեի պայմանավորվածությունները չհանգեցրին խաղաղ համաձայնագրի կամ իրավիճակի ձևավորման, ուստի ներկայումս, այսպես կոչված, սիմվոլիկ լարումը սպասելի էր և տրամաբանական»։
«Ցավոք, ես չեմ տեսնում այլ հեռանկար, երբ իրենք՝ կողմերը, փակուղային կեցվածքով են մտնում բանակցային գործընթաց, այսինքն՝ չկան այլ դիրքորոշումներ, որոնք կփոխեն կարգավորման գործընթացի տասնամյակներ շարունակվող հունը։ Եթե դա չկա, վտանգներն էլ նույնն են ըստ էության»։
Իրանի քաղաքացուհուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար:
Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, ապա Ադրբեջանի փոխնախագահն ու պաշտպանության նախարարն Ալիևը հետ «կարող են հասնել Երևան և Հանրապետության հրապարկում ծնկի իջնել հայ ժողովրդի առջև՝ տարիներ շարունակ իրենց կատարած հանցագործությունների համար»։ Այլ կարգավիճակով, նրանք չեն կարող հայտնվել Հայաստանում։
Մեզ լավություն չի արվել, բայց մենք այդ ձևակերպումները կարողացել ենք ստանալ այդ համաձայնագրում։ Եվրոպացիները չմտածեն և չեն էլ մտածել, որ մեզ լավություն են արել»։
«Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում, քանի որ եթե կենտրոնանանք վախի վրա, կմոռանանք մնացած ամեն ինչ»,-«TVP Info»-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն առաջին պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման 25-րդ տարվան նվիրված հոդված է հրապարակել ռուսական «Независимая газета» օրաթերթում:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանների բնակելի շրջանները:
Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա շրջանում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում, ըստ թուրքական լրատվամիջոցների, իրավապահների կողմից բերման en ենթարկվել օտարերկրացի կանայք (110 հոգի)։ Նրանց մեջ են եղել Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ռումինիայի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մարոկոյի քաղաքացիներ։
«Ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Անհնար է հասնել այս հակամարտության կարգավորմանն առանց Ղարաբաղի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկի տնտեսագետները մայիսի 10-ին հրապարակված զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ոչ բարենպաստ կանխատեսումներ են արել:
Այս օրերին թուրքական մամուլը լայնորեն տարածվել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ ընդունել:
Թբիլիսիում սկսել են երթեւեկել կանաչ գույնի նոր տասմետրանոց ավտոբուսներ:
«Հումանիտար պայմանավորվածությունները կիրթ քայլեր են, բայց դրանք պետք է լինեն այլ գործողությունների հետ համատեղ, տեղեկատվական պատերազմի ոլորտում գործուն քայլեր, բարենպաստ մթնոլորտ ժողովուրդների մակարդակում չենք տեսնում, տեղեկատվական պատերազմը շարունակվում է»:
«Իրավիճակը բավականին խրթին է, կրկին բարձր է անվերահսկելի իրավիճակի վտանգը հակամարտության գոտում, քանի որ ո՛չ կողմերը, ո՛չ միջնորդները չեն գտել այն ուղիները, որոնք ապահովում են շփման գծում հարաբերական խաղաղություն: Այսինքն՝ պայմանավորվածությունները, համաձայնագրերն այդ ուղղությամբ պարզապես չեն գործում, ինչը վտանգավոր է»։
Մայիսի 13-ին Միջերկրական ծովի արեւելյան մասում, ինչպես նաեւ Էգեյան եւ Սեւ ծովերում մեկնարկել են Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքները, որոնք այդօրինակ ամենախոշոր զորավարժություններն են, որոնք, ինչպես պնդում է Anadolu գործակալությունը, երբեւիցե անցկացրել է Թուրքիան: