ՄԱԿ-ում կոչ են արել Իրանի իշխանություններին՝ հետաքննել Մահսա Ամինիի մահը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԻԳԿՎ) կոչ է արել Իրանի իշխանություններին՝ անցկացնել 22-ամյա Մահսա Ամինիի մահվան անաչառ հետաքննություն, որը սրտի նոպայից մահացել է ոստիկանական տեղամասում:

Ամինին սեպտեմբերի 13-ին Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվել եւ ուղարկվել է «Ֆարաջա»-ի կենտրոններից մեկը, որոնք պատկանում են ոստիկանական վարչությանը եւ զորահետախուզությանը՝ բացատրական զրույցի համար: Այս կենտրոնում աղջիկը սրտի նոպա է ունեցել, որից հետո նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց: Երեք օր անց՝ սեպտեմբերի 16-ին, նա մահացել է:

«Մահսա Ամինիի ողբերգական մահը եւ կտտանքների ու դաժան վերաբերմունքի մեղադրանքները պետք էարագորեն, անաչառորեն եւ արդյունավետորեն հետաքննվեն անկախ իրավասու մարմնի կողմից, որը, մասնավորապես, նրա ընտանիքին կապահովի արդարադատությունից օգտվելու հնարավորությունը»,-ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի տեղակալ Նադա ալ Նաշիֆի հայտարարության մեջ: ՄԻԳԿՎ-ի ներկայացուցիչը հավելել է, որ Ամինիի մահից հետո Իրանի մի քանի քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս են եկել ի նշան բողոքի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս