Վերջին 7 ամսում Ռուսաստանի համար Թուրքիան դարձել է կարևոր տարանցիկ կետ

Երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Էստոնիան, Լիտվան և Լատվիան փակեցին մուտքը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, Ստամբուլը կարևոր նշանակություն ձեռք բերեց վերջիններիս համար՝ որպես արևմտյան շրջագայության համար տարանցման կարևոր ուղի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ի դեպ, Մերձբալթյան վերոհիշյալ 3 երկրները և Լեհաստանը սեպտեմբերի 19-ից արգելել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը այնտեղ նույնիսկ նաև այն դեպքում, եթե անգամ նրանք ունեն շենգենյան վիզա։

Արգելող այդ 4 երկրների կողմից համատեղ հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով մեր հասարակական կարգի պահպանության և անվտանգության հարցերը՝ մենք արգելում ենք Ռուսաստանի քաղաքացիներին այցելել մեր երկրներ որպես զբոսաշրջիկներ։ Ակնկալում ենք, որ Եվրամիութան բոլոր երկրները ևս շուտով կդիմեն նմանատիպ քայլի՝ արգելելով Ռուսաստանի քաղաքացիների զբոսաշրջային այցելությունները»։

Արդյունքում մնացել է միայն Ֆինլանդիայի տարբերակը՝ որպես միակ ցամաքային ճանապարհաելք դեպի Արևմուտք։ Բայց Ֆինլանդիայի կառավարությունն էլ հեշտությամբ չի տրամադրում վիզաներ Ռուսաստանի քաղաքացիներին։

Նման պարագայում, ըստ թորքական լրատվամիջոցների, սպասվում է, որ օդային փոխադրումները Ռուսաստանից դեպի Թուրքիա էապես կավելալան։ Մանավանդ որ վերջին 7 ամսում Թուրքիան արդեն դարձել է Ռուսաստանի համար կարևոր տարանցիկ կետ։

Տեսանյութեր

Լրահոս