
Բլինկենը և Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում լարված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ են վարել՝ քննարկելով լարվածությունը Հարավային Կովկասում: Այս մասին հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հեշտացնելու և հակամարտության՝ երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու գործում: