
Ռուսաստանը կարող է ուղիղ թռիչքներ սկսել դեպի Կիպրոսի ինքնահթռչակ թուրքական հանրապետություն

Ռուսաստանի Դաշնությունը կարող է ուղիղ թռիչքներ սկսել դեպի Կիպրոսի ինքնահթռչակ թուրքական հանրապետություն: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է թուրքական «CNN Turk» լրատվամիջոցը:
Աղբյուրի համաձայն՝ դա կարող է իրականություն դառնալ այն պահին, երբ արդեն հայտնի լինի, որ ԱՄՆ-ն վերացրել է այդ ինքնահռչակ պետության նկատմամբ սահմանած զենքի էմբարգոն:
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ռուսաստանը, պայմանավորված աշխարհաքաղաքական իրադրությամբ, փոխել է իր նախկին դիրքորոշումը Հյուսիսային Կիպրոսի հարցում:
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմն արդեն իր նախնական համաձայնությունը տվել է, բանակցությունները, սակայն, դեռ շարունակվում են:
Ըստ թուրքական լրատվամիջոցներ, եթե այս ամենը իրականություն դառնա, ապա դա կհամարվի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության «դիվանագիտական հաղթանակը»։
Այս համատեքստում նշվում է, որ նոյեմբերի 15-ին Հյուսիսային Կիպրոսում սկսելու է գործել նոր օդանավակայան: Բացումը կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։