Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան: