Վրաստանում նոր ռազմաբազա կկառուցեն

Հատուկ գործողությունների ուժերի համար Թբիլիսիից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մուխրովանի գյուղի մերձակայքում նոր ռազմաբազա կկառուցվի: Այս մասին հայտնել է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության՝ ռազմաբազան կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին և կարժենա 70 միլիոն լարի: Շինարարությունն անցնելու է մի քանի փուլով: Առաջին փուլում իշխանությունները պլանավորում են կառուցել շտաբի շենքը, զորանոցներ, զինվորական հիվանդանոց, ավտոկայանատեղի և տարբեր տնտեսական շինություններ: Երկրորդ փուլը ենթադրում է ուսումնական, կրթական, մարզական տարածքների և հանգստի գոտիների ստեղծում: Ընդամենը երկու տարում պլանավորվում է կառուցել 24 նոր շենք և վերանորոգել 3 հները: Ավելի վաղ այն տարածքում, որտեղ պլանավորվում է կառուցել բազան, տեղակայված էր առանձին տանկային գումարտակ:

Տեսանյութեր

Լրահոս