Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի շուրջ կկայանա նոյեմբերի 29-ին

Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի շուրջ կկայանա երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 29-ին, Բուխարեստում, հաղորդել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլին: Այդ մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:

Ներկա պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան:

«Վաղը Բուխարեստում եռակողմ հանդիպում կկայանա Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների հետ: Գործընթացը դրականորեն Է առաջ գնում, բայց դեռ կան քայլեր, որոնք անհրաժեշտ Է ձեռնարկել: Ֆինլանդիայի հետ խնդիրներն այնքան Էլ մեծ չեն: Մենք Շվեդիայի հետ ավելի շատ խնդիրներ ունենք: Շվեդիան այն երկիրն Է, որը պետք Է ավելի շատ քայլեր ձեռնարկի», – ասել Է Չավուշօլուն:

Ավելի վաղ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր էին ստորագրել, որով խոստացել էին օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, քննարկել քուրդ ընդդիմադիրների արտահանձնումը, որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում, ինչպես նաև վերացնել զենքի մատակարարման արգելքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930