Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երկուշաբթի օրը հրդեհ է բռնկվել Փամուքկալե շրջանի քիմիական գործարանում, որը գտնվում է Թուրքիայի Դենիզլի նահանգում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Հրդեհն սկսվել է տեղական ժամանակով 12:30-ին (Երևանի ժամանակով 13:30-ին), բանուկ խճուղուց ոչ հեռու:

Դեպքի վայր է ժամանել հրշեջների մի քանի հաշվարկ: Քիմիական նյութերի այրվելու պատճառով գործարանի շենքի վրա ծխի սև քուլաներ են կուտակվել:

Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյուններ:

Կրակը դեռ չի հաջողվել մարել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930