Բաժիններ՝

Բիշքեկի օդանավակայանում տարհանում է իրականացվել ռումբի տեղադրման մասին տեղեկությունների պատճառով

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում ուղևորների և անձնակազմի տարհանում է իրականացվել՝ շենքում ռումբի տեղադրման մասին տեղեկությունների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ ռումբ է տեղադրված եղել կայանված մեքենաներից մեկում։ Այդ պատճառով օդանավակայանի շենքում իրականացվել է մարդկանց տարհանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռումբի տեղադրման մասին տեղեկատվությունը ստուգվում է իրավապահների կողմից։

Անցած տարվա ընթացքում Ղրղզստանի «Մանաս» օդանավակայանը, առևտրի կենտրոններն ու դպրոցները բազմիցս հաղորդումներ են ստացել ռումբերի տեղադրման մասին: Հետագայում դրանցից ոչ մեկը չի հաստատվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս