Բաժիններ՝

Վրաստանում երկրորդ փոխնախարարն է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտնել է հիշյալ նախարարության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին։

Դավիթաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուս է հաստատվել Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ, փոխնախարարի մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել, բայց այդուամենայնիվ նա իրեն ինքնամեկուսացրել է:

«Պարոն Յուրին ձեռնպահ է մնացել հրապարակային հանդիպումներից, խորհրդակցություններից եւ ճեպազրույցից: Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ, ինչը հավաստում է նրա բարձր քաղաքացիական պատասխանատվությունը»,- հայտարարել է Դավիթաշվիլին:

Ավելի վաղ ինքնամեկուսացման մասին հայտարարել են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն եւ խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Օթար Դանելիան: Մարտի 10-ի դությամբ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 15 մարդու մոտ: Բայց Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն չի բացառում, որ երկրում նոր կորոնավիրուսով ախտահարվածների քանակը կաճի, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս