
44-օրյա պատերազմում հերոսացած Գենադի Մնացականյանի աճյունը հողին է հանձնվել «Եռաբլուր» պանթեոնում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակիչ, 44-օրյա պատերազմում զոհված Գենադի Մնացականյանի աճյունը 2025 թվականի մարտի 3-ին հողին է հանձնվել «Եռաբլուր» պանթեոնում։
Ինչպես տեղեկացնում են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գենադիի ընտանիքը բնակվել է Մոսկվայում, իսկ ինքը գերադասել է գալ ու ծառայել Հայոց բանակում։ Երբ սկսվել է 44-օրյա պատերազմը, Գենադին արդեն 8 ամսվա զինծառայող է եղել։ Ծառայել է Վայքի զորամասում։ Անհետ կորած է համարվել 2020 թվականի հոկտեմբերի 7-ից։ 4 տարի շարունակ նրա ծնողները սպասել են ԴՆԹ պատասխանի, ինչը, ցավոք, հաստատվել է վերջերս: