Բաժիններ՝

Իրանը կորոնավիրուսի պատճառով բանտերից բաց է թողել շուրջ 70.000 կալանավորների

Իրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել այն 70 հազար կալանավորներին, որոնք ժամանակավորապես ազատ են արձակվել կորոնավիրուսի պատճառով, քանի դեռ նրանք սպառնալիք չեն ներկայացնում հասարակության անվտանգությանը: Այդ մասին հայտնել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին։

«Կալանավորների ազատումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիք չի առաջացել հասարակության անվտանգության համար»,- Mizan Online գործակալությունը մեջբերել է Ռայիսիի խոսքը, որը հաստատել է, որ Իրանի դատական իշխանություններն ավելի վաղ բանտերից բաց են թողել մոտավորապես 70 հազար կալանավորների:

Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցված է վարակման 6566 դեպք, ընդ որում՝ 2134 մարդ ապաքինվել է, 194-ը՝ մահացել: Իսլամական Հանրապետությունում չի մնացել եւ ոչ մի նահանգ, որտեղ նոր տիպի կորոնավիրուս գրանցված չլինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս