
Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ

Մեքսիկան ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը կպատասխանի հակաքայլերով։ Այդ մասին Ազգային պալատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
«Ես ուզում եմ հստակեցնել, որ մենք միշտ փնտրելու ենք բանակցային լուծում, ինչպես առաջարկել ենք՝ մեր ինքնիշխանության հարգման շրջանակում, սակայն Միացյալ Նահանգների միակողմանի որոշումը ազդում է մեր երկրում գործող ներքին և արտասահմանյան ընկերությունների վրա և ազդում է մեր ժողովրդի վրա։ Ուստի մենք որոշել ենք պատասխանել սակագնային և ոչ սակագնային միջոցներով, ինչի մասին հրապարակայնորեն կհայտարարեմ գալիք կիրակի»,- ասել է Շեյնբաումը։
Այսօրվանից ԱՄՆ-ն ներմուծման 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից, Կանադայից և տասը տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր՝ Չինաստանից ներկրվող ապրանքների վրա։ Ըստ Սպիտակ տան՝ այդ միջոցառումներն ուղղված են ազգային տնտեսության պաշտպանությանը և հարևան երկրներից բխող սպառնալիքները զսպելուն։ Խոսքը անօրինական միգրացիայի և ֆենտանիլի մատակարարման մասին է։
Բացի այդ, Միացյալ Նահանգները մտադիր է ԵՄ երկրների համար հայելային մաքսատուրքեր մտցնել, եթե ամերիկյան ապրանքների վրա նրանց մաքսատուրքերը ավելի բարձր լինեն։
Կանադան և Չինաստանն արդեն հայտարարել են պատասխան միջոցների մասին։ ԵՄ-ն նույնպես մտադիր է պատասխանել, եթե նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն իրականանան։