Տեղեկությունների եմ տիրապետում և աշխատում ազդեցություն ունենալ. Դավիթ Տոնոյանը` Ռուբեն Վարդանյանի մասին․ Armlur.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իշխանություններին կոչ է անում տեսանելի միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների խնդրի հետ կապված։ Այս մասին Տոնոյանն ասել է Armlur.am-ի հետ զրույցում։

«Ես կարծում եմ՝ կա որոշակի խնդիր կառավարության, իշխանությունների կողմից՝ ներկայացնելու իրենց աշխատանքը տարվող գործընթացների վերաբերյալ, որոնք իրականացնում են: Հասարակության մոտ սպասելիքներ կան։ Այդ խնդիրը պետք է ինչ-որ ձև լուծվի: Կարծում եմ, որ իշխանությունները պետք է ավելի ակտիվ լինեն՝ հանրայնացնելու իրենց գործողությունները, որպեսզի երկիմաստություն չլինի և հասարակության մեջ բողոք չառաջանա»,- ասել է նա։

Տոնոյանը նշեց, որ գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր դպրոցական ընկերն է եղել։

Հարցին՝ ինչո՞ւ չի միանում բողոքի ակցիաներին` օրինակ` հացադուլին, Տոնոյանը պատասխանել է, որ կարող է ավելին անել, քան հացադուլն է:

«Այս պահին որոշակի գործողություններ անում եմ: Ես որոշակի տեղեկությունների եմ տիրապետում և աշխատում եմ այնպիսի ազդեցություն ունենալ, որպեսզի այդ տեղեկությունները տեղ հասնեն»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս