Բաժիններ՝

Այգավան գյուղի բենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են

Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում մարտի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)․ կա երկու տուժած։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս