Բաժիններ՝

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Նովրուզի տոնակատարությունը

Ադրբեջանի կառավարությունը չեղարկել է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում եւ մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները: Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Շտաբը որոշել է զանգվածային միջոցառումները հետաձգել այլ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կոնսուլտացիաներից հետո:

Նովրուզն Ադրբեջանում նշվում է մարտի 20-ին: Այդ կապակցությամբ մարտի 20-ից մինչեւ 27-ը երկրում կլինեն ոչ աշխատանքային օրեր:

Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 11-ի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031