Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ն կոչ է արել Իրանին մուտքի հնարավորություն տրամադրել չհայտարարված միջուկային օբյեկտներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կոչ է անում Իրանին մուտքի հնարավորություն տրամադրել չհայտարարված միջուկային նյութի հնարավոր պահման օբյեկտներ: Մարտի 9-ին այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում ելույթ ունենալով գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում։

«Գործակալությունն առանձնացրել է մի շարք հարցեր՝ կապված չհայտարարված միջուկային նյութի եւ երեք օբյեկտներում միջուկային գործունեության հետ, որոնք չեն հայտարագրվել Իրանի կողմից: Գործակալությունը մուտքի հնարավորություն է խնդրել երկու օբյեկտներ: Իրանն այդ օբյեկտներ մուտքի հնարավորություն չի տրամադրել եւ չի մասնակցել հարցերի պարզաբանման շուրջ գործակալության առարկայական բանակցություններին»,- նշել է Գրոսին: Նա նաեւ հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ն փոփոխություններ չի արձանագրել Իրանի կողմից միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների կատարման հարցում այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարել է այդ համաձայնագրի իրականացումից շեղման հինգերորդ քայլի մասին: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է հետեւել, որ Երաշխիքների մասին համաձայնագրին համապատասխան Իրանի կողմից հայտարարված միջուկային նյութերը չուղղորդվեն այլ նպատակների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս