ՔՊ-ն իր պարագլխով անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին և Արցախին․ Ջուլֆալակյան

Առաջիկա ընտրությունների մասին. քպ-ն իր պարագլխով անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին և Արցախին: Թշնամուն է հանձնել մեր հայրենիքը, գրում է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

«Քաղաքագիտության դասական սահմանմամբ այդ խմբակը կոլաբորացիոնիստական է, դավաճանական․․․

2020թ նոյեմբերի 10-ը կարմիր գիծն է. դրանից հետո ով համաձայնում է համագործակցել քպ-ի հետ դասական կարիերիստ է, չի առաջնորդվում պետական շահով և կրում է քպ-ի գործած հանցագործությունների ամբողջ պատասխանատվությունը: Դա նաև խոսում է մարդու անձնական հատկանիշների, արժեքների մասին, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության:

Ցանկացած ընտրություններում, ինչ թեկնածու ուզում է քպ-ն առաջադրի, ինչ հեքիաթներ ուզում է պատմի թեկնածուի «առավելությունների, բարեվարքության» վերաբերյալ, պարտադիր պետք է ընտրել քպ-ին ԻՐԱԿԱՆ ընդդիմադիր թեկնածուին:

Պետական դավաճանի հետ աշխատել ցանկացողը չի կարող բարձր արժեքների կրող լինի և գործի ի շահ Հայաստանի Հանրապետության:

Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝ քպ կոչվող գոյաբանական ուռուցքից ազատվելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս