Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հայտնել է, որ ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները կարծում են՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու վերաբերյալ տրված խոստումները պետք է պահվեն նաև Վիլնյուսում։
Ավելի վաղ իսրայելական Kan ռադիոկայանը հաղորդել էր Եգիպտոսի հետ սահմանին երկու մարդու վիրավորվելու մասին։
Թուրքիայի Միլլի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը պաշտոնը փոխանցել է «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ և Էրդողանի համախոհ Դևլեթ Բահչելիին՝ հաջողություններ մաղթելով գալիք աշխատանքում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան առանց հրատապ անհրաժեշտության:
Հնդկաստանում երկու մարդատար և մեկ բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի, վիրավորներների թիվը՝ 900-ի։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և կապվել տրանսպորտի նախարարի հետ ՝ մանրամասները պարզելու համար:
Արցախի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով:
Կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Դաշնային կառավարության պետական պարտքի առավելագույն սահմանը 31.47 տրիլիոն դոլար է:
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները ստում են, երբ հերքում են ազգային հետախուզության հետ համագործակցությունը։ Այսպես նա մեկնաբանել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հայտարարությունը, որում ընկերությունը հերքել է ԱՄՆ հետախուզական գործակալությունների հետ համագործակցությունը, գրում է kommersant.ru-ն:
Նախորդ ամսվա համեմատ մայիսին նկատվել է 0,1 տոկոս գնանկում, իսկ տարեկան գնաճն անցյալ տարվա մայիսի համեմատ կազմել է 1,5 տոկոս: Նշենք, որ 2023 թվականի հունվարից ամսական կտրվածքով հանրապետությունում նկատվում է գնանկում։ Այս մասին փոխանցում է Վրաստանի վիճակագրությունների ծառայությունը (Geostat):
Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին անընդհատ կրկնելով, հայրենիք-պետություն հակադրության մասին դիսկուրսը գեներացնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ինքն իբրև խիստ իրատեսական քաղաքական գործիչ է, առաջնորդվում է բացառապես ռեալ-պոլիտիկով, հրաժարվում է պատրանքներից և այդպիսով փորձում է փրկել Հայաստանը։
Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ: Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ […]
Քարտեզագիրը պնդում է, որ իրավական ուժ պետք է ունենան 1926-32 թվականների քարտեզները. «Առաջին պատճառն այն է, որ դրանք առաջին անգամ արտացոլում են ԽՍՀՄ կազմ մտած Հայաստանի Հանրապետության սահմանները, այսինքն՝ երևում է, թե պետությունն ինչ սահմաններով է մուտք գործել ԽՍՀՄ կազմ: Դրանք այն միակ քարտեզներն են, որոնք ես գոնե իմ աչքով տեսել եմ, որ ունեն իրենց վրա հաստատված կնիք լիազոր մարմնի կողմից՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստանալ ոչ թե Հայաստանի կադաստրի, այլ Հայաստանի և Արցախի մահվան վկայականը։
Հնդկաստանում առնվազն 30 մարդ Է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Hindustan Times պարբերականին:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00 -ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այսօր, երբ արդեն իսկ հայտնի է, և դա Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, որ Տիգրանաշենը հանձնվելու է թշնամի Ադրբեջանին, ցանկացանք Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանից իմանալ՝ ինչ է զգում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր տունը հանձնվելու է Ադրբեջանին:
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։
Օրերս ձախողվել էր Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը:
Նախօրեին Քիշնևում կայացան Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել-Շոլց բանակցություններ, որոնց արդյունքներով հայտարարություն տարածեցին ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրասենյակը, Ելիսեյան պալատը, ՀՀ կառավարությունը։ Հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելն իր հերթին հայտարարել էր, որ այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Վերջին շրջանում Արցախն Ադրբեջանի կազմին պատկանելու գծով կատարվող հայտարարությունները միայն զայրույթ և կտրուկ մերժում են առաջացնում Բուլղարահայ համայնքային խորհուրդի մոտ։ Այս մասին խորհուրդը հայտարարություն է տարածել։
Ապրիլի 25-ին տեղի էր ունեցել Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը՝ դռնփակ: Եվ Հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել էր ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։
Նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը նախատեսված է շաբաթ օրը ՝ հունիսի 3-ին, խորհրդարանի շենքում:
Նախարարական հանդիպումը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորի նախագահությամբ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է այցելել Անկարա ՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հարցը քննարկելու համար:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայի վարած ներկայիս քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կշարունակվի։