«Իրանը Ադրբեջանին ճանապարհ է տրամադրում է դեպի Նախիջևան իր տարածքով, արդեն աշխատանքներ են տարվում, կա պայմանավորվածություն». Փեզեշքիան

Իրանն Ադրբեջանից Նախիջևան երթուղի է պատրաստում. այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը: Երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերություններ հաստատվեն՝ հաշվի առնելով կողմերի իրավունքները», – ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական կարգավորումը։

Իրանի նախագահը, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը և հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը:

«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»,- հավելե8լ է Փեզեշքիանը:

Տեսանյութեր

Լրահոս