Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի

Իրանի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Բենդեր Աբասը Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի մայրաքաղաքն է։ Հորմոզգանի նահանգապետ Մոհամմադ Աշուրին հայտնել է, որ շուրջ 200 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում։

Ապրիլի 28-ն Իրանում սգո օր է հայտարարվել։

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնյաներին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և հայտնաբերել՝ արդյոք պայթյունը տեղի է ունեցել անփութության թե միտումնավոր գործողությունների պատճառով։

Պայթյունը որոտացել է ապրիլի 26-ին, Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում, որն Իրանի ամենախոշոր կոնտեյներային հանգույցն է։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կմ հեռավորության վրա, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930