2025թ. սկզբին Թուրքիա ամենամեծ թվով զբոսաշրջիկներ մեկնել են Իրանից ու Ռուսաստանից

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2025թ. առաջին երկու ամսում Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվով առաջատարներն են Իրանն ու Ռուսաստանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տարվա սկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարերկրացի զբոսաշրջիկների ամենամեծ խումբը։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 371․344 զբոսաշրջիկով, իսկ երրորդը՝ Գերմանիան՝ 330․070 տուրիստով։ Առաջատար հնգյակը եզրափակում են Բուլղարիան և Մեծ Բրիտանիան։

Ըստ վիճակագրության՝ հունվարին Թուրքիան ընդունել է 2․171․118, իսկ փետրվարին՝ 2․171․942 օտարերկրացի զբոսաշրջիկ։ Այսպիսով, տարվա առաջին երկու ամսում օտարազգի զբոսաշրջիկների թիվը հասել է 4 մլն 343․060-ի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0.03%-ով։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Թուրքիա էր մեկնել ընդհանուր առմամբ 62․269․890 մարդ, որոնցից 52․629․283-ը՝ օտարերկրացիներ, իսկ 9․640․607-ը՝ արտերկրում բնակվող ազգությամբ թուրք քաղաքացիներ։

Տեսանյութեր

Լրահոս