Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի մոտ ժամանակներս․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է շուտով կնքվի, և որ Վաշինգտոնը փորձում է որոշել, թե արդյոք պետք է շարունակել միջնորդի դեր խաղալ։

«Մենք չենք կարող շարունակել ժամանակ և ռեսուրսներ հատկացնել այս ջանքերին, եթե դրանք արդյունքներ չեն տալու։ Անցած շաբաթը իսկապես նվիրված էր այն հարցը պարզելուն, թե իրականում որքան են մոտ այս կողմերը, և արդյոք բավարար չափով են մոտ, որպեսզի արդարացնեն միջնորդի մեր շարունակական ջանքերը»,- ասել է Ռուբիոն։

Սակայն նա չի նշել, թե որքան ժամանակ է Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ սպասել առաջընթացի։

Տեսանյութեր

Լրահոս