Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական ճգնաժամի թեման, հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ապրիլի 27-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ։ Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ուղղությունների շուրջ, որը վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է:

Հիմնական ուշադրությունը դարձվել է ուկրաինական ճգնաժամի թեմային»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նրանք ընդգծել են բանակցությունների մեկնարկի համար ձևավորվող նախադրյալների համախմբման կարևորությունը ՝ երկարաժամկետ կայուն խաղաղության հուսալի ճանապարհի համաձայնեցման նպատակով

Քննարկվել են նաև միջազգային այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930