Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդի, քաղաքական բարձրաստիճան այլ պաշտոնյաների, հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչների մասնակցությամբ Օնտարիոյի խորհրդարանում օրերս նշվել է «Մայիս ամիսը՝ հայկական ժառանգության ամիս» միջոցառումը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի մասնակցությամբ քննություն է անցկացնում։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022-ին ստացված ծովամթերքի և ջրային կուլտուրաների մշակման արդյունքում ստացված մթերքի տվյալները:
Ամերիկյան մամուլը և լրատվամիջոցները շարունակում են վերլուծական հոդվածներ հրապարակել Էրդողանի վերընտրման վերաբերյալ։ Նրանք փորձում են հասկանալ, թե ի վերջո ի՞նչ է նշանակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելը արևմտյան երկրների համար։
Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում բանակցում է արցախյան հարցի շուրջ, ամեն օրվա հետ մոտեցնում է Արցախն Ադրբեջանին վերջնականապես հանձնելու հանգրվանն ու արցախահայերի, լավագույն դեպքում, բռնի տեղահանության վտանգը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 3-ին երդմնակալության արարողության ժամանակ, երբ թվարկում էր պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, չի դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությունից հետո Էրդողանը հանդիսավոր ընթրիք կկազմակերպի, որին ներկա կլինեն օտարերկրյա պետությունների ղեկավարները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փոխել է երկրի փոխնախագահին եւ այդ պաշտոնում նշանակել Ջեւդեթ Յըլմազին:
Ծառայության տվյալներով՝ 2022 թ.-ին աղքատության մակարդակը նվազել է բոլոր տարիքային խմբերում: Դրա հետ մեկտեղ ամենամեծ նվազումը՝ 20,4 %, նշվում է 18-ից ցածր տարիքի քաղաքացիների շրջանում։
Թուրքերը ակնարկների և «տակից» նվաստացման ձևերի վարպետներ են։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կադաստրի վկայական չունի, նա նկատեց՝ երկրները միջազգային հանրությանն անդամակցում են ոչ թե սահմանների GPS կոդերով, այլ ուղղակի՝ որպես պետություններ. «Սահմանների ճշգրտումը մնում է պետությունների վրա: Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հարցն է: Կոնկրետ Հայաստանի իշխանությունները որոշել են Ադրբեջանի պայմաններին ամբողջությամբ համաձայնել»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ իրավիճակը համեմատաբար նորմալ է, այս պահին դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարում, բայց առաջիկայում կատարելու են։
«Այս իշխանությունն իր գոյությունը փորձում է ապահովել իբր խաղաղության օրակարգով։ Իրականում այս ռեժիմը գոյություն ունի միմիայն շնորհիվ այն վախերի, որոնք հենց իրենք են ստեղծել։ Հայտնի է, որ զանգվածներին ղեկավարելու համար նրանց պետք է վախեցնել և բարոյալքել։ 44-օրյա պատերազմը, ցավոք սրտի, այդ վախերը մտցրել է հայ ժողովրդի մեծ հատվածի մեջ»։
Կանադահայ գործիչ, գործարար Խորեն Մարդոյանը վտանգավոր է համարում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին, այդ հարցում Սփյուռքի ներդրած ջանքերին առնչվող հայտարարությունները:
2022 թվականի մարտին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշված էր, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։
Փաշինյանն արդեն միանձնյա, ավելի ճիշտ՝ իր ադրբեջանցի գործընկեր Ալիևի թելադրանքով, որոշում է կայացրել թշնամուն զիջել հայաբնակ, հայապատկան և ռազմավարական կարևորագույն հանգույցների վրա գտնվող գյուղեր Արարատի և Տավուշի մարզերից։ Դրան հաջորդելու է մեր միջպետական ավտոճանապարհների վրա ադրբեջանական անցակետերի տեղադրումը, անցագրային ռեժիմի սահմանումը և այդպիսով՝ Հայաստանի փաստացի մասնատումը թշնամու կողմից։
Նշվում է, որ Եգիպտոսի որոշ հատվածներում փոշու և ավազի ամպեր են բարձրացել:
Մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 52,18%-ով իր մրցակցին՝ ընդդիմության ընդհանուր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին հաղթելուց հետո, այսօր Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության հանդիսավոր արարողությունն է։
«Թուրքիան պայման է դրել, որ արձանը պետք է ապամոնտաժվի, և այդ պայմանը չի վերացվելու, վաղը կարող է մեկ այլ պայման ի հայտ գալ։ Էրդողանն այս վերընտրությունից հետո ավելի վստահ է գործելու, և հայ-թուրքական կարգավորում լինելու է միայն Թուրքիայի բոլոր պայմանների կատարումից հետո, իսկ այդ պայմանների շարքում նաև Ադրբեջանի պայմաններն են»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ հենց դա է պատճառը, որ Թուրքիան չի շտապում, ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար շահ չունի։
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Մաթեո Բրունին հայտարարել է, որ այցի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Թուրքիան ապրիլի 29-ին հերթական անգամ փակեց իր օդային տարածքը հայկական օդանավերի դիմաց՝ հարկ չհամարելով անգամ Հայաստանի ավիացիոն իշխանություններին տեղեկացնել դրա մասին: Սա, սակայն, Հայաստանի իշխանություններին չշեղեց հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու ակտիվ քայլերից:
Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվել էր մայիսի 28-ին կայացած ընտրությունների արդյունքներով։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայի հրավերն ընդունելուն և նախագահի երդմնակալությանը մասնակցելուն, նախ հիշեցրեց, որ ՀՀ որևէ ղեկավար՝ նախագահ, վարչապետ, երբևէ չի մասնացել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։
Ինդոնեզիայի պաշտպանության նախարարը «Շանգրի-Լա-երկխոսություն» ֆորումի մասնակիցներին առաջարկել է Կիևին և Մոսկվային ուղղված համատեղ դիմում ստորագրել։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կբարձրացնի զինվորականների ևս մեկ գումարտակի պատրաստության մակարդակը, որպեսզի նրանք պատրաստ լինեն Կոսովոյում տեղակայվելուն:
Արցախյան պատերազմի մասնակից, գիտնական, նժդեհական, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը երեք անգամ հաղթահարել է Բիբլիական Արարատ լեռան բարձունքը։ Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «ՀՀ ամենաբարձր լեռը ոչ թե Արարատն է, այլ Արագածը», ծիծաղելի է համարում: Ծիծաղելի է, երբ մեկ հոգին ամբողջ ազգի փոխարեն որոշում է, թե որն է խորհրդանիշ, և որը՝ ոչ։
Մենք չենք կարող դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, քանի որ մենք չենք ցանկանում խաղաղություն, որը կհանգեցնի Ուկրաինայի հանձնմանը:
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հայտնել է, որ ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները կարծում են՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու վերաբերյալ տրված խոստումները պետք է պահվեն նաև Վիլնյուսում։