
Թուրքիան չի կարող Հարավային Կովկասում դառնալ թիվ 1 խաղացող՝ առանց հայ-թուրքական կարգավորման. Թուրքիան չի ուզում առճակատվել Ռուսաստանի հետ. Բենիամին Պողոսյան
«Շատ փորձագետներ, այդ թվում՝ երկրից դուրս, համոզված են, որ անհնար է Հարավային Կովկասում կատարել թիվ մեկ դերակատարի փոփոխություն՝ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։ Իսկ հայ-թուրքական սահմանի բացումն այդ կարգավորման մի մաս է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ Թուրքիան չի գնում սահմանի բացման, Բենիամին Պողոսյանն ասաց՝ իր որոշումները կայացնելիս Էրդողանը չի կարող հաշվի չառնել Ադրբեջանի շահերը, չի կարող լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, մինչև ինքն Ալիևից կանաչ լույս չստանա, մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիրը։
«Իսկ գուցե Թուրքիան չի՞ ցանկանում, որ ինքը դառնա Հարավային Կովկասում թիվ մեկ խաղացող, որ չդառնա Ռուսաստան-Թուրքիա բախման կետ Հարավային Կովկասում։ Գուցե Թուրքիան չի՞ ցանկանում առճակատվել Ռուսաստանի հետ ու ցանկանում է Հարավային Կովկասը կառավարել Ռուսաստանի հետ միասին։ Ըստ էության, սա փակ բաժնետիրական ընկերության պես մի բան է, ինչի մասին է նաև 3+3, փաստացի՝ 3+2 ձևաչափը:
«Ադրբեջանի փարձագիտական շրջանակներն այն խոսույթն են առաջ տանում, որ Ադրբեջանի համար կա 2 կենսական սպառնալիք՝ Ռուսաստան և Իրան։ Հետևաբար՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ Ադրբեջանը Թուրքիային թույլ չի տալիս, որ կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները ու դառնա թիվ մեկ խաղացողը տարածաշրջանում։ Կա երկու բացատրություն՝ կա՛մ դա կեղծ նարատիվ է, որն արվում է միան Արևմուտքի ականջների համար, կա՛մ ճիշտ նարատիվ է, և Ռուսաստանն ազդեցության լծակներ է գործադրում Ադրբեջանի վրա, որ վերջինս թույլ չտա Թուրքիային Հարավային Կովկասում դառնալ թիվ մեկ դերակատար»,- ասաց Բենիամին Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: