Օրեր առաջ 44-օրյա պատերազմը դադարեցնելու 3-րդ տարին էր՝ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ, թեպետ այն զուտ զինադադարի համար էր: Դեռևս շարունակում ենք կրել 2020թ. նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության հետևանքները, Ադրբեջանը շարունակում է Հայաստանին պահանջներ ներկայացնել և մեղադրել տարբեր պայմանավորվածությունների չկատարման համար, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված՝ հղում անելով հենց այս հայտարարությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի կազմում:
Եվրոպական Միության խորհուրդը նոյեմբերի 13-ին երկարաձգել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները ոչ թե մեկ տարով, այլ վեց ամսով:
«Henley & Partners» խորհրդատվական ընկերությունը հրապարակել ամենաուժեղ անձրագրեր ունեցող երկրների ցանկը 2023թ-ին։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանն իրականությանը չհամապատասխանող որևէ դիտարկում չի արել, պահպանել է դիվանագիտական կոռեկտությունն ու ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը։
Բրյուսելում նոյեմբերի 13-ին ընթացող ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մի շարք անդամ երկրների նախարարներ ճեպազրույց են անցկացրել, որի ընթացքում կարեւորել են խաղաղությունը Հարավային Կովկասում, շեշտադրել Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու կարեւորությունը եւ հույս հայտնել, որ խորհրդի նիստում այս հայեցակարգերն իրենց հստակ դրսեւորումը կգտնեն։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նշանակվել է ԱԳՆ ղեկավար։ Այդ մասին ասված է վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհ այս պահին էլ գոյություն ունի՝ Իրանի տարածքում: Այս պարագայում նա անտրամաբանական որակեց ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ «Զանգեզուրի միջանցքն» Իրանի տարածքով անցնող մեկ այլ՝ նույնպիսի ճանապարհով փոխարինելու վերաբերյալ: Իսկ տարբեր հարթակներում միմյանց հակասող հայտարարություններով, ըստ քաղաքագետի, թշնամական երկրի իշխանությունները փորձում են շփոթություն առաջացնել միջազգային հանրության մոտ:
ALC-ն վճռականորեն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ հակամարտության ընթացքում միջազգային իրավունքի խախտման և մարդու իրավունքների ոտնահարման համար՝ ընդգծելով արդարության կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։
Վարժանքների ընթացքում իրականացվել են մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունների տեխնիկան և մարտավարությունը, մանևրները փակ տարածքներում, գործողությունների պլանավորումը:
Երևանն ու Փարիզը պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել այս տարվա հոկտեմբերի 23-ին։ Բաց աղբյուրներով զրահատեխնիկայի մատակարարման մասին տեղեկատվությունը սկսել է շրջանառվել այս տարվա մայիս-հունիս ամիսներին։
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները, ինչպես նաեւ ԵՄ աջակցությունը Երեւանին։
«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից եւ Անդրկովկասից «դուրս մղելու» իր մտադրությունները»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա, սակայն նման շփումը սովորաբար համաձայնեցվում է մի քանի ժամում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանին ֆրանսիական ռազմատեխնիկական աջակցության մասին և պատասխանեց 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է այդ ամենը նման աղմուկով արվում։
Դրանցից 72 բեռնատար տեղ է հասցրել պարենային ապրանքներ (1,62 հազար տոննա), 11-ը` բժշկական սարքավորումներ (137 տոննա), 22-ը` ջուր (444 տոննա), 15-ը` առաջին անհրաժեշտության իրեր ժամանակավոր տեղավորման կետերի աշխատանքների կազմակերպման համար (220 տոննա), 23 – խառը բեռներ (351 տոննա):
Հրապարակված ցուցակներում ընդգրկված են Մարոկոյի, Հորդանանի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Պերուի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Շվեդիայի քաղաքացիներ։
Տեղ համայնքը ներառում է 7 գյուղ’ Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Քարաշեն, Խոզնավար, Վաղատուր և Խնածախ:
Արևմուտքի հետ իշխանությունը խաղ է անում, Իրանը պետք է գազ տա՞. Էդուարդ Շարմազանով
Էտնան գտնվում է մասնագետների մշտական դիտարկման ներքո։ Որպես կանոն՝ այդ հրաբխի ակտիվությունը վտանգ չի ներկայացնում բնակչության համար:
Հարուցվել է քրեական գործ, վկաները հարցաքննվել են, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Ադրբեջանն այժմ ներկայացրել է հստակ և թափանցիկ ծրագիր՝ կապված վերադարձի և համակեցության իրավունքի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային հյուրընկալելիս։
Շարունակելով հայկական կողմի հասցեին անհիմն մեղադրանքները, Բաքվի բռնապետը հայտարարել, է, թե նախընթաց շրջանում Հայաստանն, իբր, «ոչ միայն դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, այլև միտումնավոր օգտագործել է այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ասել է, որ այդ տեխնիկայի մատակարարումը «կծառայի տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի եւ ապակառուցողական գործունեության ամրապնդմանը»։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը
Հայաստանի անվտանգային ահագնացող խնդիրների այսօրվա վիճակը գնահատելու համար նախ անհրաժեշտ է որոշել, թե որ ժամանակահատվածի անվտանգային խնդիրների հետ դրանք պետք է համեմատել:
Գլխավոր քարտուղարի օգնականը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրների թվում այս առիթով տարբեր կարծիքներ կան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ «չորս շաբաթվա ընթացքում պաղեստինյան անկլավում ավելի շատ լրագրողներ են սպանվել, քան ցանկացած այլ հակամարտությունում առնվազն վերջին երեք տասնամյակների ընթացքում։
Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը 711 միլիոն դոլար է կազմել։ Նա հույս է հայտնել, որ այս տարի այդ թիվը մոտ մեկ միլիարդի կհասնի: