ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը, որն օրեր առաջ Փարիզում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնական նյութերի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության պատրվակով դադարեցրել է Ռուսաստանի փոխանցած դասագրքերի բաշխումը դպրոցներին։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։
Բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է Հարավչինական ծովում կայունության պահպանման և ԿԺԴՀ-ի ամբողջական ապամիջուկայնացման կարևորությունը։ Այդ մասին ասված է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա) Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների ղեկավարների բանակցությունների վերաբերյալ Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ:
Այդ մասին ասված է վերոհիշյալ գործակալությունների ղեկավարների հայտարարության մեջ:
Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, ՀՀ իշխանություններն ակտիվ երկխոսության մեջ են արևմտյան կառույցների ու երկրների հետ, ինչպես նաև նպատակահարմար են համարում Հայաստան-Ադրբեջան բանակցությունները շարունակել Բրյուսելում կամ Վաշինգտոնում, սակայն՝ ոչ Մոսկվայում։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:
Մալկինան նշել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում հիմնական կապիտալում ներդրումները հասել են գրեթե 173 միլիարդ դոլարի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով ավելի քան 8 տոկոսով:
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել է ԵՄ նախագահի խորհրդական Սիմոն Մորդյուին։ Այդ մասին Հաջիևը գրել է իր X-ի էջում․
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այսօր ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններին։
Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում, aliq.ge-ի փոխացմամբ՝ հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։
«Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ունեզրկվել ենք, կորցրել ենք Արցախ, և այսօր որպես բռնի տեղահանվածներ կամ փախստականներ՝ հայտնվել ենք Հայաստանում»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքին դավադրաբար սպանած Օգյուն Սամաստը վաղաժամ ազատ է արձակվել բանտարկությունից:
Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված վտանգին, հերթական զարմանահրաշ հայտարարությունն է արել:
Ադրբեջանում դժգոհության ալիք է բարձրացրել Օ-Բրայենի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն չեղարկել է բարձրաստիճան այցերն Ադրբեջան, իսկ այդ երկրի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները չեն կարող նորմալ լինել, քանի դեռ ԱՄՆ-ն առաջընթաց չի տեսել խաղաղության բանակցություններում։
Ըստ նրա՝ իշխանություններն ի վիճակի չեն օգնություն ցուցաբերել բոլոր շրջաններին, որոնք տուժել են տարերային աղետից։
Լոնդոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ լինի:
Նա հավելել է, որ միջոցառումներն առաջարկվել են դեռևս 2022 թվականին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության պատվիրակության՝ Հայաստանում կատարած աշխատանքի արդյունքների հիման վրա:
Զինավարժանքների ընթացքում մշակվում են առափնյա գծի և հեռավոր կղզիների պաշտպանության համատեղ գործողություններ։
Գյուլերը նշել է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն է բացվել․ «Հույս ունենք, որ Հայաստանը կգործի այս գիտակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին «Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով, ինչպես արել ենք մինչ այժմ»։
Ազգությամբ հրեա լրագրող, հասարակական գործիչ, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է, որ Եվրոպական դատարանը դեռևս 2.5 տարի առաջ է Ադրբեջանին պարտավորեցրել իրեն վճարել 30 000 եվրո՝ ապօրինի ձերբակալության, Բաքվի բանտում խոշտանգումների, հակասեմիտիզմի ու սպանության փորձի համար:
Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով անկլավում շարքից դուրս է եկել 25 հիվանդանոց և 52 բժշկական կենտրոն, գնդակոծության է ենթարկվել շտապ օգնության 55 ավտոմեքենա:
Նշվում է, որ նրանցից 1 770-ը երեխաներ են։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է փոխվի՝ չնայած շարունակվող մարտական գործողություններին:
ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ծրագրում հեռանալ Հայաստանից: Այս հայտարարությունն արեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել էր Sputnik Արմենիայի հարթակի միացմամբ։
Ռուս-ամերիկյան հարաբերությունները Վաշինգտոնի մեղքով վտանգում են խզվել ամեն պահի, դա Մոսկվայի ընտրությունը չէ։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որն արվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 90-ամյակի առիթով։
Փրկարարները տարհանել են 63 մարդու, որոնցից 51-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են. Հրդեհի պատճառը պարզում է:
Ալիևը ինչ-որ բան անելուց առաջ նախ փորձում է՝ հասկանալու, թե ինչպիսին կլինի արձագանքը:
Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչությանը Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ: Կարևորվել է ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը: