ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից և հավատարիմ է մնում իսրայելական տարածքի պաշտպանությանը նման հարձակման դեպքում։
ՀՀ իշխանությունները դեռ չեն հստակեցնում՝ արդյո՞ք ընդունում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ նպաստել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանի դեմ Հայաստանի իշխանությունների դեմարշով Հայաստանն արտաքին քաղաքական դերակատարների կողմից դարձավ ոչ ընկալելի, ոչ կանխատեսելի երկիր, իսկ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դիրքը պահպանելու առումով հաջողությամբ աշխատում է Ադրբեջանի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին Կիևի խնդրանքով կհրավիրի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ։ Այդ մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։
Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ հետ է վերցնում հրաժարականի դիմումը եւ կմնա Իրանի նոր նախագահ Փեզեշկիանի ռազմավարական հարցերով օգնական կամ փոխնախագահ:
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել չարտոնված ցույցը ցրելու համար, զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: Այդ մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը։
2023թ. սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, ցեղասպանության սպառնալիքի ներքո բռնի տեղահանեց արցախահայերին, այնուհետև սկսեց աստիճանաբար ոչնչացնել Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Հայկական հետքն Արցախից ջնջելու գործին Ադրբեջանը լծվելէդեռևս 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զգուշացրել է երկրի քաղաքացիներին առաջիկա «ցավոտ» որոշումների մասին, որոնք կհայտարարվեն աշնանը կառավարության ֆինանսական ծրագրի ավանդական ներկայացման ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից օրեր անց՝ օգոստոսի 27-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այցելել է Թուրքիա։
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այսօր Անկարայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն ուշագրավ էր տեղեկատվական այն ֆոնը, որը ստեղծեց Թուրքիան Բայրամով-Ֆիդան հանդիպմանն ընդառաջ։
Մեր տարածաշրջանում և դրանից դուրս ռազմական կոնֆլիկտների, անվտանգային լրջագույն մարտահրավերների, ժամանակակից պատերազմների պայմաններում պակաս կարևոր չէ հասկանալ՝ ինչ մարտահրավերներ, ինչ նոր մարտավարություն է առկա տեղեկատվական պատերազմի դաշտում և կիբերանվտանգության ոլորտում: Մասնավորապես, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանից և Թուրքիայից ռազմական սպառնալիքները չեզոքացված չեն, կա նոր պատերազմական գործողությունների հավանականություն, եթե ոչ մասշտաբային, ապա առնվազն լոկալ:
Կանադայում Չինաստանի դեսպանատունն այս քայլն անվանել է քաղաքական՝ նշելով, որ սա կազդի երկու երկրների միջև տնտեսական և առևտրային նորմալ համագործակցության վրա։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեքշաբթի պաշտոնապես հայտարարել է խորհրդարանական ընտրությունների օրը, դրանք տեղի կունենան հոկտեմբերի 26-ին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թե ինչպես է մտադիր ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է «Ուկրաինա 2024: Անկախություն» ֆորումի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Կուրսկի մարզ ներխուժման երեք շաբաթների ընթացքում ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է անցել մարզի 100 բնակավայր, ինչպես նաև 1294 քառ. կմ տարածք։
Տեղի է ունեցել դիզելային վառելիքով լի շուրջ 20 ցիստեռնի բռնկում՝ յուրաքանչյուրը 5000 խմ ծավալով։ Այդ ժամանակվանից հրշեջներին չի հաջողվում մարել կրակը։
Սա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին այցն է Չինաստան ութ տարվա ընդմիջումից հետո
Ռուսաստանը կարծում է, որ զենքի մատակարարումներն Ուկրաինային խանգարում են հակամարտության կարգավորմանը
Պուտինն իր հերթին շարադրել է Մոսկվայի մոտեցումները հակամարտության լուծման ուղիների վերաբերյալ և ապակառուցողական է անվանել Կիևի և Արևմուտքի որդեգրած դիրքորոշումը։
Ֆրանսիայի վարչապետը ընտրություններում Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիայի պարտությունից հետո հրաժարական է տվել, որից հետո երկիրը չի կարողանում կառավարություն ձևավորել։
2024 թ. մարտին ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Դոնալդ Լուն, հանդես գալով Կոնգրեսում, Իսլամաբադին զգուշացրեց «լուրջ հետևանքների» մասին, եթե վերջինս Իրանի հետ հարաբերություններ ունենա «Խաղաղություն» գազատարի նախագծի շուրջ։
Մոխրի ամպը ձգվել է հրաբխից ավելի քան 5 կմ դեպի հյուսիս:
Այցի շրջանակներում Բայրամովն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Իր Telegram ալիքում Զելենսկին հայտնել է, որ գիշերը ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռ փրկարարական աշխատանքներ են իրականացվում հարվածների և բեկորների ընկնելու վայրերում։
Նոթինգ Հիլի ավանդական կառնավալը Լոնդոնի հյուսիս-արևմուտքում անցկացվում է 1966 թվականից:
Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն ավելի է բարդացնում Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։
Կիևում հայտնել են, որ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել մարզի 90-ից ավելի բնակավայր։