Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հունվարի 8-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած պլանի համաձայն, Ադրբեջանի զինված ուժերում անցկացվում են սպաների և զինծառայողների որակավորման քննություններ, որոնք անցկացվում են դաշտային և ոչ դաշտային պայմաններում:
Նախագահական ընտրությունները Սլովակիայում տեղի կունենան մարտի 23-ին։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Սլովակիայի հեռուստատեսությունը։
ՀՀ արտաքին քաղաքական տարին սկսվում է ամերիկացի դիվանագետ Լուիս Բոնոյի այցով Երևան։ ՀՀ ԱԽՔ փոխանցմամբ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Երկրաշարժի աղբյուրը 9,6 կմ խորության վրա է եղել։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսին մտահոգում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, և նա խաղաղության հասնելու կոչ է անում Ադրբեջանին ու Հայաստանին: Հռոմի պապն այդ մասին հայտարարել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը։
Ըստ նրանց տեղեկատվության՝ Իսրայելը գրոհել է Լիբանանի հարավի վրա։ Ինչպես նշում է Reuters-ը, հոկտեմբերի 7-ից Լիբանանում «Հեզբոլլահի» ավելի քան 130 անդամ է զոհվել:
Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը 2023 թվականին շարունակել է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, թեև ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրադ Մերջանը սոցցանցում արած գրառմամբ տեղեկացրել է, որ հունվարի 12-ին լքելու է իր պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջոցառումը Վրաստանում անցկացնելու հարցը քննարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի և արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի` 2023 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 50 հրթիռ, որոնց մի մասը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը խոցել են։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Իրանի և Ռուսաստանի միջև արժութային համաձայնագիրը, որը թույլ կտա առևտուր անել ռուբլով և ռիալով, կստորագրվի 2024 թվականի առաջին եռամսյակում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ավարտին հասցնել մինչև 2029 թվականը։
121 բեռնատարներ ստուգվել են Իսրայելի «Նիցանա» հսկիչ անցակետում և մտել են Գազա Եգիպտոսի «Ռաֆահ» անցակետով, ևս 77-ը ստուգվել և Գազա են ուղարկվել Իսրայելի «Քերեմ Շալոմ» անցակետով:
Պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի բազաները կանոնավոր կերպով ենթարկվում են հարձակումների, որոնց համար պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող շիա զինված խմբավորումները։
Ասոցիացիան գրում է, որ ժամանակի ընթացքում Վիրտի ստեղծած համակարգերը դարձել են ավելի պարզ ու արդյունավետ։
Ադրբեջանի համար շատ ռիսկային է բռնի ուժով վերցնել Մեղրին կամ Սյունիքը: Այս մասին Թոմ դե Վաալը ասել է «Ազատության» հարցին պատասխան:
Տուժած տարածաշրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումները, զգացվում է վառելիքի պակաս:
Անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել արձակման կայանքին, որն օգտագործվել է Իսրայելի տարածքը գնդակոծելու համար, իսկ ուղղաթիռը`այն տարածքին, որտեղից հակատանկային հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Հունվարի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
Չինաստանը հայտարարել է, որ իր անվտանգության մարմինները հայտնաբերել են լրտեսության ևս մեկ դեպք, որի ընթացքում բրիտանական գաղտնի հետախուզական ծառայությունը, որը հայտնի է նաև որպես ՄԻ-6, Չինաստանում օտարերկրացուն օգտագործել է գաղտնիքներ և տեղեկություններ հավաքելու համար:
«Ադրբեջանը Ռուսաստանի համար հիմնականում ճանապարհ է դեպի հարավ՝ դեպի Իրան, դեպի Մերձավոր Արևելք։ Եվ այդ դեպքում Հայաստանը դառնում է պակաս կարևոր։ Եվ դրա համար էլ, կարծում եմ, մենք տեսանք սա: Պատմականորեն առաջին անգամ Ռուսաստանը չարձագանքեց, նրա խաղաղապահ ուժերը հիմնականում չեն արձագանքել։ Ակնհայտորեն նրանք նախապես տեղեկացված էին, որ Ադրբեջանը պատրաստվում է գրավել Ղարաբաղը»:
«Ակնհայտ է, որ մենք շատ տեղեկություններ չունենք։ Սա անշուշտ մի մասն է բարձր մակարդակի զրույցների՝ նախագահներ Ալիևի և Պուտինի միջև, ովքեր, իհարկե, միմյանց շատ լավ ճանաչում են արդեն 20 տարի: Կարծում եմ՝ մենք նույնը քննարկել ենք նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրադարձությունների համատեքստում։ Արդյո՞ք Ռուսաստանը թույլ էր տալիս, որ դա տեղի ունենա, թե՞ Ռուսաստանը չափազանց թույլ էր:
Ըստ նախնական տեղեկատվության՝ պայթել է ոստիկանական ավտոմեքենան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ներգրավված են եղել պոլիոմիելիտի դեմ պատվաստումների ժամանակ անվտանգության ապահովման գործում:
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի գերեվարմամբ։ ՀԱՄԱՍ-ն այս հարձակումը համարել է պատասխան Իսրայելի իշխանությունների գործողություններին Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի դեմ:
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում զեկույց է հրապարակվել, որով Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:
Դանիան և Նիդեռլանդներն առաջին երկրներն էին, որ համաձայնեցին Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրել։
Միաժամանակ աճել է 25 երկրի պարտքը Չինաստանին, ամենաշատն աճել է Գայանայի պարտքը՝ 2,2 անգամ՝ հասնելով 520,3 մլն դոլարի։ Միայն երկու երկրներ՝ Իրանը և Ալբանիան 2022 թվականին պարտքի փոփոխություն չեն ունեցել։
Oդատիեզերական և պաշտպանական արդյունաբերությամբ զբաղվող բրիտանական «Rolls-Royce» ընկերության ներկայացուցիչ Գյորքեմ Քիրիշ Գյումյուշելն անդրադարձել է ընկերության ծավալած գործունեությանը Թուրքիայում: Նա նշել է, որ Թուրքիան իրենց ընկերության համար շուկայի տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի:
Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ. ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը: