Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատավորների կուսակցության հյուրընկալմամբ, Մալագայում գումարվել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES) կոնգրեսը։
Գրիգորյանը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պատասխանատվություն է, որը գերազանցում է քաղաքական, մշակութային և էթնիկ տարբերությունները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման և ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման հարցը։
Հեռուստաալիքի տվյալներով` բախումներ են տեղի ունենում պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև, որոնք ռեյդեր և ձերբակալություններ են իրականացնում Ուրիֆում։
Թերթի տվյալներով՝ զոհված 28-ամյա մայորը և 21-ամյա շտաբի սերժանտը մտնում էին Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատի բրիգադի կազմի մեջ:
Նմանատիպ զեկույց ստացել են նաև ԵՄ մի շարք երկների կառավարություններ և օրենսդիր մարմնի առանցքային դեմքեր:
Դամասկոս այցի ընթացքում նաև նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին, որոնք արվել են «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում:Մասնավորապես գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Իրանի դեսպանի կարծիքը որակել է «սադրիչ» և «անհիմն», գրում է interfax.az-ը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է աշխատուժի սեպտեմբերյան վիճակագրությունը։
Վրաստանում դրամական փոխանցումների 29 տոկոսը և ներդրումների 28 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին, գրում է BusinessPressNews-ը:
Պաղեստինի ազգային վարչակազմը պետք է ստանձնի Գազայի վերահսկողությունը, իսկ Իսրայելը պետք է բանակցություններ սկսի երկու պետությունների համակեցության շուրջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և տարածաշրջանի և ամերիկացի զինվորականների համար այդ երկրի սպառնալիքները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխատեսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտը՝ ասելով, որ նրան «բոլորովին այլ օրեր» են սպասվում։
Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան կարող են միաժամանակ միանալ Եվրամիությանը։
CNN-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ռուսաստանցի դիվանագետների հետ միասին Գազայի հատվածից տարհանում են խաղաղ բնակչությանը, Ռուսաստանի քաղաքացիներն արդեն հատում են անցակետը, նոյեմբերի 12-ին հայտնել են նախարարությունից:
Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանում լավ են հասկանում՝ 30 տարվա բաց հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը կանխատեսելի ընտրություն է:
Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:
Վիեննայում 85 տարեկան հասակում մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և TOP 09 կուսակցության պատվավոր նախագահ Կարել Շվարցենբերգը:
Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Գազայի հարցով անհնար է, եթե Վաշինգտոնը համարի, որ դա Իսրայելի տարածքն է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կայցելի Թուրքիա։
Ադրբեջանը Հայաստան ներխուժելու մտադրություն չունի. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում:
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը հայտնել է միգրանտների ապօրինի տեղափոխման գործի հետաքննության ընթացքում երկու օտարերկրյա քաղաքացիների ձերբակալության մասին, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Իսրայելի ռազմական կաբիների անդամները հայտարարել են, որ, միջազգային ճնշումից անկախ, կշարունակեն կոշտ ռազմական հարձակումը Գազայի հատվածում, որի նպատակն է հաղթել ՀԱՄԱՍ խմբավորմանը:
Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր ծրագրերը, սակայն դա չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի վարող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների ղեկավարները Էր Ռիադում կայացած գագաթնաժողովի արդյունքներով վճռականորեն դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը՝ պահանջելով դրա անհապաղ դադարեցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Interfax-ին:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, վերադառնալով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովից, լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները կարևոր դեր է խաղում Իսրայելի ռեժիմի գոյատևելու հարցում, գրում է Mehr-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորցրել է կապը Գազայի հյուսիսում գտնվող Աշ-Շիֆա հիվանդանոցում գտնվող իր կոնտակտների հետ։
Երկրաշարժը տեղ-տեղ զգացվել է:
Իսրայելի պաշտպանության բանակը ավելի քան 150 թունել է պայթեցրել, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևն օգտագործում էր Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում։