Ուկրաինան հետաքրքրված է Ադրբեջանից էներգամատակարարումների դիվերսիֆիկացմամբ և ադրբեջանական կողմի համար պատրաստել է առաջարկների փաթեթ․ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Կիևում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։
Մամուլում շրջանառվող տեղեկաությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ կոշտ զրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ՝ երկրի զինանոցում առաջացած զինամթերքի պակասի վերաբերյալ․ գրում է The Independent-ը։
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը երկրի տարբեր շրջաններում խոցել են ուկրաինական 605 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը խաղաղություն հաստատելու որևէ մտադրություն կամ ծրագիր չունի և բոլոր հարթակներն օգտագործում է իր ապօրինի ռազմավարություններն առաջ մղելու համար:
Իրանի և Օմանի ներկայացուցիչները Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակում քննարկում են նավերի տարանցման համար փոխադրվող բեռի հայտարարագրված արժեքի 3%-ից մինչև 7%-ի չափով գանձումների ներդրումը։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ընդհանրապես, պետության արտաքին քաղաքականության նպատակը հարևանների համար անհասկանալի կամ անկանխատեսելի լինելը չէ։
Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը: Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված տասնչորս վագոն։
Ռուսական գիշերային հարվածներից հետո փրկարարներն այսօր Բալակլիա քաղաքում շարունակում էին մարել հրդեհներն ու մաքրել փլատակները։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել են ուկրաինական իշխանությունները:
Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Դավիթ Իշխանյանի խոսքը՝ Բաքվի բանտից․«Արժանի հակահարվածներ ենք տվել, դատողը չի շահել դատը»
Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ հաղորդակցությունն «այս պահին շատ բարդ է», AFP-ի փոխանցմամբ՝ նախօրեին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը, հայտնում է ադրբեջանական APA-ն:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները կրկին ընդգծեցին, որ Բաքուն ոչ միայն ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այլև դրանց վերաբերյալ երբեմն ավելի հստակ ու վստահ գնահատականներ է ձևակերպում, քան Երևանի իշխանությունները։
ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ի դեպ, լսե՞լ եք Հայաստանից որեւէ պաշտոնական արձագանք, ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւի այն հայտարարության, որ Հայաստանի սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնությունները։
Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մենք տարիներ է՝ խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին և միշտ ես նշում եմ նույն բանը, որ Սահմանադրությունը փոխելը կամ չփոխելը միայն մեր ներքին խնդիրն է և Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշելու՝ ունենալ կամ չունենալ նոր սահմանադրություն։
Իսրայելական բանակը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանի հարավին, այս մասին գրում են մերձավորարևելյան աղբյուրները։
Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Պարսից ծոցի երկրներին, որ պատասխան հարվածներ կհասցնեն նրանց տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներին, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա։ Այս մասին, հղում անելով Պարսից ծոցի երկրների աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունքի բացումը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։
Թբիլիսիի ջրամբարում սկսել են հայկական իշխան բուծել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են «Նավթլուղի» ձկան շուկայի վաճառողները։
ԱՄՆ-ում դաշնային դատարանը Ներքին անվտանգության նախարարությանը (DHS) մեղավոր է ճանաչել Լոս Անջելեսում 2025 թվականին իրականացված լայնածավալ միգրացիոն ռեյդերի գործով դատարանի որոշումը չկատարելու համար, հաղորդում է Associated Press-ը։
Իրանը Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի նոր հարվածն իր տարածքին կարող է հանգեցնել տարածաշրջանի առանցքային էներգետիկ ենթակառուցվածքների դեմ պատասխան հարձակումների, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական շփումներին ծանոթ հինգ աղբյուրի։
Ֆրանսիայում օգոստոսի 11-ից ուժի մեջ կմտնի օրենք, որն ընկերություններին արգելում է գովազդային առաջարկներով զանգահարել քաղաքացիներին՝ առանց նրանց նախնական համաձայնության, հայտնում է Associated Press-ը։
Նոր միջոցառումներն ուղղված են «տաղանդավոր կադրերի, տեխնոլոգիաների, տեղեկատվության և սոցցանցային տվյալների» արտահոսքի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը, որոնք այժմ դիտարկվում են ազգային անվտանգության համատեքստում։
Ուկրաինայի խորհրդարանում (Ռադա) նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրվել. առաջարկվում է մինչև 3,8 հազար դոլար տուգանել այն սրճարաններն ու խանութներին, որոնցում ռուսական երաժշտություն կհնչի։