Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա

Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։

Շնորհավորական ուղերձում Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության ընդլայնմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31