Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի շրջանակում նախատեսված են Բայրամովի հանդիպումները Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի, ինչպես նաև երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ Ադրբեջանի ԱԳՆ-ն առայժմ չի հրապարակել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31