Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս

Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ Միացյալ Նահանգները կլինի ավելի ամուր դիրքերում։ Մենք խաղի մեջտեղում ենք։ Մարդիկ փորձում են նախապես դատել, թե սա կոնկրետ ինչպես է ընթանալու։

Վստահությամբ կարող եմ ասել ձեզ, որ այն ընթանալու է մի ուղղությամբ, որը լավ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Բայց մենք օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր գործիքները՝ ռազմական, տնտեսական, դիվանագիտական, համոզված լինելու համար, որ այս հարցը հասցնում ենք ճիշտ հանգուցալուծման», – ասել է Վենսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31