Փեզեշքիանը հայտարարել է՝ Խամենեիի հետ հաղորդակցությունն «այս պահին շատ բարդ է»

Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ հաղորդակցությունն «այս պահին շատ բարդ է», AFP-ի փոխանցմամբ՝ նախօրեին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իր հետ հաղորդակցվելն այս պահին շատ բարդ է, սակայն բոլոր դեպքերում, իր ներկայությունը ամրության մեծ աղբյուր է մեզ համար, որպեսզի շարունակենք», – ասել է Փեզեշքիանը։

Իրանի փաստացի ղեկավարի պաշտոնում հորը փոխարինած Մոջթաբա Խամենեին մարտին պաշտոնն ստանձնելուց ի վեր հանրության առջև չի երևացել։ Ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների ժամանակ նա վիրավորվել էր։

Հոր՝ Ալի Խամենեիի հիշատակի հրապարակային միջոցառումներին նա նույնպես բացակայում էր։

Կրտսեր Խամենեին Իրանի ժողովրդին դիմել է գրավոր ուղերձներով։ ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքում նրա սակավաթիվ հրապարակումները ենթադրությունների տեղիք են տվել, որ նա լարված հարաբերություններ ունի երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այդուհանդերձ, նախագահ Փեզեշքիանը պաշտպանել է Խամենեիին՝ ընդգծելով, որ իրեն հաջողվել է արդյունավետ հանդիպումներ ունենալ Գերագոյյն առաջնորդի հետ։

«Ցավոք, ներկա իրավիճակը որոշ չարամիտ մարդկանց թույլ է տալիս նրան այլ կերպ նկարագրել և նրա մասին այլ պատկերացում ձևավորել», – նշել է Փեզեշքիանը։

Նախագահը օգոստոսի 4-ին նաև իր հրաժարականի մասին շահարկումներին էր անդրադարձել՝ հերքելով դրանք և պնդելով, որ ասեկոսեների նպատակն է տպավորություն ստեղծել, թե գերագույն առաջնորդն այլ բան է ասում, իսկ կառավարությունն՝ այլ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31