Թուրքիայի Մարդին քաղաքում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր Հանրապետության հրապարակում, հայտնում է Sabah-ը: Տուժել է 1 մարդ, որը հոսպիտալացվել է:
Ռուսաստանի տնտեսության կորուստները պատժամիջոցներից ու նավթի գնանկումից 2014-2017թթ. կարող է կազմել գրեթե 570 մլրդ դոլար, տեղեկացնում է «Վեդոմոստին»՝ հղում կատարելով տնտեսագետներ Եվսեյ Գուրվիչին ու Իլյա Պրիլեպսկուն Տնտեսագիտական փորձագիտական խմբից:
Միացյալ Նահանգների ռազմական պաշտոնյաները հաստատել են հարավային Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայից քիչ հեռու ամերիկյան (American Predator) անօդաչու թռչող սարքի կործանման լուրը:
«Մենք չպետք է թույլ տանք կրոնական նախապաշարմունքներին վախեցնել մեզ, քանզի վախը ամենավտանգավոր սպառնալիքն է»,- հայտարարեց նախագահը։
1990 թվականից մինչ օրս ողջ աշխարհում սպանվել է 2 297 լրագրող: Այս մասին են վկայում Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) տվյալները, հայտնում է РБК-ն:
«Չստանալով ռազմական պատասխան Ռուսաստանի կողմից՝ Թուրքիան իր դիվանագիտությունն ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնում Ռուսաստանի դեմ, ինչին, կարծում եմ, ի վերջո ՌԴ իշխանությունները պետք է արձագանքեն, թեև արդեն իսկ կան պատժամիջոցներ, որոնք բավականին լուրջ բացասական հետևանքներ կունենան թուրքական տնտեսության վրա»։
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս երկարաձգված հակամարտության կարգավորման բանալին ոչ թե Թեհրանում է, այլ Մոսկվայում։ Հենց պաշտոնական Մոսկվայի հավակնություններն ու ցանկության բացակայությունն են խոչընդոտում տարածաշրջանի զարգացմանը։ Այո, այո, որքան էլ որ տարօրինակ հնչի, դա հենց այդպես է»։
ՍՊԾ դիտացանցը հունվարի 27-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
«Որքանով տեղյակ եմ, մեր երկրների պաշտպանական համագործակցությունը զարգանում է: Իրանն ունի զենքի հավելյալ ծավալներ գնելու ցանկություն Ռուսաստանից, ու Ռուսաստանի կառավարությունը նույնպես ցանկություն ունի դրական պատասխան տալ նման կարգի հարցերին: Հաշվի առնելով դա՝ երկու կողմերը պետք է հասկանան միմյանց»,- հայտարարել է Վելայատին Մոսկվա կատարած այցի արդյունքներով:
Մեծ Բրիտանիան մինչև 2020 թվականը հավելյալ 1,75 մլրդ դոլար կհատկացնի սիրիացիներին օգնելու նպատակով, որոնք տուժել են երկրում պատերազմից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
107 տարեկանում մահացել է իսպանացի գինեգործ Անտոնիո Գարսիա Դոկամպոն, ով ամեն օր ջրի փոխարեն գինի է օգտագործել, հայտնում է ABC-ն:
Եվրախորհրդարանը Ղրիմի վերադարձը Ուկրաինայի կազմ անվանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու պայմաններից մեկը: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, որն ընդունվել է Ստրասբուրգի նստաշրջանի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Գերմանիայի ոստիկանությունը ստուգայց է անցկացրել երկրի մի քանի քաղաքներում ու 2 մարդու է կալանավորվել ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունենալու ու ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է korrespondent.net-ը:
Ամերիկյան հեղուկ բնական գազի Եվրոպա մատակարարման հեռանկարները ստիպում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը հետևել նավթային շուկայում Սաուդյան Արաբիայի ռազմավարությանն ու այն կիրառել գազային շուկայի նկատմամբ՝ գազային պատերազմ սկսելով շուկայում, գրում է Financial Times-ը:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունն ու հանձնվել ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը մերժի իր հայցն ընդդեմ Բրիտանիայի, տեղեկացնում է BBC-ն:
«Իմ կարծիքով` առաջիկայում պետք է ԼՂ-ին ներգրավելու և, ինչպես համանախագահներն են պնդում, վերահսկողական մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ մտածել, ինչն իրական բանակցությունների համար առողջ մթնոլորտ կստեղծի»,- ասաց Նիկոլյա Հայոսը:
Հռոմի պապի օրն այնքան ծանրաբեռնված է, որ մեզ համար դժվար է տեղ գտնել այդքան երկար պրոցեսի համար, ինչպիսին են նկարահանումները խաղարկային ֆիլմում:
Եվրահանձնաժողովը նվազեցրել է 2016թ. Brent ապրանքանիշի նավթի միջին գնի գնահատականը ավելի քան եռակի՝ մինչև 1 բարելի դիմաց 35,8 դոլար: Աշնանային զեկույցում զեկույցի հեղինակները կանխատեսել էին 1 բարելի դիմաց 54,2 դոլար, հայտնում է BBC-ն:
Իրականացվել է Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման առաջին քայլը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից: «Ինդոնեզիա այցելող ՀՀ քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ երկիր ժամանելուն պես»,- ասված է գրառման մեջ:
Բրիտանացի երգիչ, սըր Էլթոն Ջոնն արգելել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը քաղաքական միտինգների ժամանակ, հայտնում է The Telegraph-ը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի մանդատը ևս մեկ տարով երկարաձգվել է:
Ռուսաստանի, Վրաստանի ու Ֆիլիպինների նավաստիներին Նիգերիայում պատանդ են վերցրել, հայտնում է The New York Times-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններն իմաստ չունեն, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել երկրի ողջ տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված բախումները շփման գծի երկայնքով ու սահմանի երկարությամբ անհանգստություն են հարուցում:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով վրացական լրատվամիջոցներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում այց կկատարեն տարածաշրջան: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ժնևում ընթացող Սիրիայի հարցով բանակցությունների խափանման մեջ մեղավոր են Սիրիայի կառավարությունն ու նրա դաշնակիցները, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հայտնում է Reuters-ը:
Անկարան բացատրել է երկնքի փակումը ռուս ռազմական տեսուչների առաջ «Բաց երկինք» նախագծի շրջանակում նրանով, որ չի կարողացել Մոսկվայի հետ պայմանավորվել թռիչքի երթուղու շուրջ: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությանը:
Միգրացիոն ճգնաժամի կարգավորման շրջանակում ԵՄ-ն համաձայնության է եկել Թուրքիային հատկացվելիք բազմամիլիարդանոց օգնության փաթեթի տրամադրման շուրջ:
Լաբորատոր կերպով հաստատվել է, որ 2 օր առաջ Աջարիայում մահացած երիտասարդ կինը դարձել է խոզի գրիպի (H1N1) զոհ: