Բաժիններ՝

WikiLeaks-ի հիմնադիրը պատրաստ է հանձնվել բրիտանական ոստիկանությանը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունն ու հանձնվել ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը մերժի իր հայցն ընդդեմ Բրիտանիայի, տեղեկացնում է BBC-ն:

ՄԱԿ-ի անօրինական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը Ասանժի գործով իր որոշումը կհրապարակի ուրբաթ օրը, Ժնևում:

«Եթե ՄԱԿ-ը վաղը հայտարարի, որ ես պարտվել եմ Բրիտանիայի ու Շվեդիայի դեմ իմ գործը, դուրս կգամ դեսպանությունից ուրբաթ՝ կեսօրին, որպեսզի հանձնվեմ բրիտանական ոստիկանությանը, քանի որ հետագա բողոքարկման համար լուրջ հեռանկարներ չկան»,- ասվում է Ասանժի հայտարարության մեջ:

2014թ. նա բողոք ներկայացրեց ՄԱԿ-ի աշխատանքային խմբին՝ պնդելով, որ իր փակված լինելը դեսպանությունում, անօրինական է:

44-ամյա Ասանժը ապաստան է խնդրել Էկվադորի դեսպանությունից 2012թ. հունիսին՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից:

Շվեդիայի դատախազները ցանկանում են հարցաքննել Ասանժին իբր 2010թ. Wikileaks-ի երկու կին կամավորների նկատմամբ բռնաբարության ու սեքսուալ ոտնձգությունների գործի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս