Եվրահանձնաժողովը կտրուկ նվազեցրել է նավթի գնի կանխատեսումը
Եվրահանձնաժողովը նվազեցրել է 2016թ. Brent ապրանքանիշի նավթի միջին գնի գնահատականը ավելի քան եռակի՝ մինչև 1 բարելի դիմաց 35,8 դոլար: Աշնանային զեկույցում զեկույցի հեղինակները կանխատեսել էին 1 բարելի դիմաց 54,2 դոլար, հայտնում է BBC-ն:
2017թ. կանխատեսումը նույնպես զգալի նվազեցվել է՝ 1 բարելի դիմաց մինչև 42,5 դոլար՝ 58,8 դոլարից: Նավթի գնի նվազման ֆոնին, ինչպես նաև պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը այս տարի ավելի շատ անկում կապրի, քան սպասվում էր՝ 1,2%-ով (աշնանը ՌԴ-ի տնտեսության կրճատում էր սպասվում 0,5%-ով):
2015-ին, երկրի ՀՆԱ-ն, ըստ «Ռոսստատի» նախնական գնահատականի, նվազել է 3,7%-ով:
Նախօրեին Ռուսաստանի բանկը հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ ՌԴ-ի տնտեսությունում ռեցեսիան կշարունակվի, իսկ նավթի գինը կարող է երկար ժամանակով տատանվել 1 բարելի դիմաց 20-40 դոլարի սահմանում: