
Ռուսաստանը կարող է 570 մլրդ դոլար կորցնել պատժամիջոցների ու նավթի գնանկման պատճառով

Ռուսաստանի տնտեսության կորուստները պատժամիջոցներից ու նավթի գնանկումից 2014-2017թթ. կարող է կազմել գրեթե 570 մլրդ դոլար, տեղեկացնում է «Վեդոմոստին»՝ հղում կատարելով տնտեսագետներ Եվսեյ Գուրվիչին ու Իլյա Պրիլեպսկուն Տնտեսագիտական փորձագիտական խմբից:
Ֆինանսական պատժամիջոցներից կորուստները կկազմեն շուրջ 170 մլրդ դոլար, նավթի արտահանումից չգոյացած եկամուտները՝ շուրջ 400 մլրդ դոլար:
Տնտեսագետները կարծում են, որ այդ երկու շոկերի ազդեցությունը ոչ միայն չի նվազի, այլև փոխադարձ կերպով կուժեղանա: Այս մասին վերջիններս գրել են «Տնտեսության հարցեր» ամսագրի համար պատրաստած հոդվածում:
Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսության աճից կորուստները, նրանց հաշվարկների համաձայն, կկազմեն ՀՆԱ-ի 8,4%-ը: