
Սիրիայի հարցով բանակցությունները ձախողել են Ասադի կողմնակիցները. Ֆրանսիայի ԱԳՆ

Ժնևում ընթացող Սիրիայի հարցով բանակցությունների խափանման մեջ մեղավոր են Սիրիայի կառավարությունն ու նրա դաշնակիցները, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հայտնում է Reuters-ը:
«Ֆրանսիան ամբողջությանբ աջակցում է ՄԱԿ-ի ներկայացուցչի որոշմանը՝ դադարեցնել բանակցությունները, որոնց ո´չ Սիրայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը, ո´չ նրա դաշնակիցները չեն կարողացել մոտենալ պատասխանատվորեն՝ դրանցով իսկ դրանք խափանելով»,- հայտարարել է ֆրանսիացի նախարարը:
Ֆաբիուսը դատապարտել է հարձակումները, որոնք անցկացնում է Սիրիայի կառավարության զորքը Հալեպում՝ նպատակ ունենալով «խեղդել քաղաքը»:
Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մինչև փետրվարի 25-ը հայտարարել է բանակցությունների դադարի մասին՝ մասնակիցներին առաջարկելով «շարունակել աշխատել»:
Սիրիայի հակամարտող կողմերը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել երկուշաբթի օրը մեկնարկած խաղաղ բանակցությունները տապալելու համար: