Բաժիններ՝

Գերմանիայում 2 մարդ է կալանավորվել ԴԱԻՇ-ի հետ կապ ունենալու կասկածանքով

Գերմանիայի ոստիկանությունը ստուգայց է անցկացրել երկրի մի քանի քաղաքներում ու 2 մարդու է կալանավորվել ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունենալու ու ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես հայտնել է Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը, կալանավորումներն անցկացվել են Գերմանիայի արևմտյան մասում՝ Ատտենդորն քաղաքում ու Բեռլինում:

Երկու կալանավորված անձինք Ալժիրից են: Ոստիկանության տեղեկություններով՝ նրանցից մեկը ռազմական նախապատրաստություն է անցել Սիրիայում:
Բեռլինի իշխանությունները հայտնում են, որ ջիհադիստների կողմից սպառնալիքի մակարդակը դեռևս բարձր է մնում:

Ստուգայցերին մասնակցել է ավելի քան 400 ոստիկան, խուզարկություններ են անցկացվել փախստականների ճամբարներում, բնակարաններում ու գրասենյակներում: Ոստիկանությունը շարունակում է ևս երկու կասկածյալի որոնումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս