Բաժիններ՝

ԱՄՆ-ի գազը ստիպում է «Գազպրոմին» սկսել «գնային պատերազմ». FT

Ամերիկյան հեղուկ բնական գազի Եվրոպա մատակարարման հեռանկարները ստիպում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը հետևել նավթային շուկայում Սաուդյան Արաբիայի ռազմավարությանն ու այն կիրառել գազային շուկայի նկատմամբ՝ գազային պատերազմ սկսելով շուկայում, գրում է Financial Times-ը:

«Կարող է թվալ, թե գազային գնի պատերազմի մեջ մտնելը Ռուսաստանի համար վերջինն է, ինչով Ռուսաստանը նավթի գների նման ցածր պայմաններում պետք է զբաղվեր: Սակայն վերլուծաբանները նշում են, որ այդ մեթոդը ռացիոնալ է ու եկամտաբեր «Գազպրոմի» համար»,- գրում է պարբերականը:

«Գազպրոմը» գազի հսկայական պաշարների օգնությամբ կարող է նվազեցնել Եվրոպայում գազի միջին գինը, իսկ այդ դեպքում ամերիկյան հեղուկ բնական գազի արտադրողների համար պարզապես շահութաբեր չի լինի գազ մատակարարել Եվրոպային, այդկերպ, «Գազպրոմը» շուկան կվերանվաճի:

«Գազպրոմի» գազային պահուստների հզորությունը պարբերականը գնահատում է 100 մլրդ խմ, ինչը հավասար է իր արդյունահանման ծավալների մեկ քառորդին կամ համաշխարհային ծավալների 3%-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29