Հռոմի պապն ավելի կարևոր գործեր ունի, քան ֆիլմում նկարահանվելը. Վատիկանի աղբյուր
Հռոմի պապի օրն այնքան ծանրաբեռնված է, որ մեզ համար դժվար է տեղ գտնել այդքան երկար պրոցեսի համար, ինչպիսին են նկարահանումները խաղարկային ֆիլմում: Այս մասին RIA Novosti-ին ասել է Վատիկանում աղբյուրը՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պետք է մասնակցի նկարահանումների՝ մարմնավորելով Հռոմի պապին:
Այն մասին, որ Հռոմի պապը պատրաստվում է մարմնավորել իրեն իտալական կինոընկերություններից մեկի ֆիլմում, առաջին անգամ հայտնել է ամերիկյան Variety ամսագիրը, որը լուսաբանում է շոու-բիզնեսի իրադարձությունները:
«Պապն ավելի կարևոր գործեր ունի, քան ֆիլմում նկարահանվելն է»,- հայտարարել է Սոցիալական հաղորդակցության պապական խորհրդի աշխատակիցը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Նա ասել է, որ Սուրբ գահի տպագրության ծառայության ղեկավար, մոնսենյոր Լոմբարդին արդեն պաշտոնապես հերքել է ամսագրի ենթադրությունը:
Վատիկանի ներկայացուցիչը հավելել է, որ կինեմատրոգրաֆիստները հաճախ իրենց ոչ կոռեկտ են պահում Հռոմի պապի նկատմամբ՝ ցանկալին ներկայացնելով որպես իրական, որպեսզի հավելյալ գովազդվեն Ֆրանցիսկոսի ֆոնին: