Յանուշ Մարտոնին նշել է, որ Հունգարիան իր կամքից անկախ ներքաշվել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:
Հայ համայնքը նաև նամակ է ուղարկել Ուկրաինայում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բայերին, ինչպես նաև Ուկրաինայում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Յանոշ Կոլարին:
Փաստաթղթի նախագծում, որին ծանոթ է BBC-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան միահամուռ արտահայտում են իրենց անհանգստությունը պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Եմենում ԱՄՆ դեսպանատունը սեպտեմբերի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել կրոնական մոլեռանդների կողմից, որոնք բողոքում են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ:
Հայկական թաղամասերում երեկվանից ծանր տեխնիկա է շրջում, և անցնող գիշերը բավական լարված է եղել: Դեռևս չի վնասազերծվել նաև դիպուկահարը, ով վերջին շրջանում վախի մթնոլորտում էր պահում թաղամասի բնակիչներին: Երեկ դիպուկահարի գնդակից նաև հայ երիտասարդ էր զոհվել, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել երկու հայ կանանց վիրավորվելու մասին, սակայն այդ լուրերը չէին հաստատվել: Հայկական թաղամասից տարհանումն արդեն սկսվել է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը «Եվրոնյուզ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում պատասխանել է հայաստանյան իր այցին վերաբերող հարցին:
59-ամյա Ցզինպինի անվան շուրջ տարատեսակ լուրեր ու բամբասանքներ էին շրջանառվում` հրաժարականից մինչ ողբերգական մահ: Իսկ պաշտոնական աղբյուրները լռում էին. որևէ մեկնաբանություն չէր արվում:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել խմբի լիտվական կողմից համանախագահ Ալգիս Կաշետայի հետ` բարձր գնահատելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորների` միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը:
Այդպիսով, Սիրիայում բախումների հետևանքով այսօրվա դրությամբ առնվազն երկու տասնյակ հայեր են զոհվել։ Ընդ որում ցավալին այն է, որ այդ զոհերը ոչ թե հայերի հետ փոխհրաձգության արդյունք են, այլ պարզապես հակամարտող կողմերի միտումնավոր կամ ակամա կրակոցներին են հայերը զոհ գնում:
Օբամայի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Բեն Լաբոլտը նույնպես վրդովմունք է հայտնել հանրապետական քաղաքական գործչի խոսքերից: «Մենք ապշած ենք այն բանից, որ երբ Միացյալ Նահանգները սգում է Լիբիայում մեր դիվանագետի մահը, Միթ Ռոմնին նախընտրական արշավի նոր փուլ է սկսել»,- ասել է Լաբոլտը:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի ամենահայտնի՝ Ազգային կուսակցության նախագահ Յան Սլոտան նամակ է ուղարկել ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին, որում հայտնել է Սլովակիայի Ազգային Կուսակցության խորը վրդովմունքը Հունգարիայի կառավարության կատարած քայլի և ընդհանրապես տեղի ունեցածի վերաբերյալ: «Սլովակիայի Ազգային Կուսակցության անունից թույլ տվեք խորին ափսոսանք և վրդովմունք […]
Մոտ օրերս Սիրիա է այցելելու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լադհար Բրահիմը, ով հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Լիբիայում և Եգիպտոսում բռնկված հակաամերիկյան տրամադրությունների պաշտոնական պատճառն ինտերնետում հայտնված «Իսլամի անմեղություն» ֆիլմն է, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամադ մարգարեին:
Լիբիայի ազգային ասամբլեայի Գերագույն ազգային կոնգրեսի նախագահ Մուհամմադ Ալ-Մագարիֆը ներողություն է խնդրել ԱՄՆ-ից Բենղազիում այդ երկրի դեսպանի սպանության համար, հաղորդում է Reuters-ը: «Մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում ԱՄՆ-ից, ժողովրդից և ամբողջ աշխարհից»,- ասել է նա Al-Jazeera-ի ուղիղ եթերում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կհանդիպի Կիպրոսի բարձրաստիճան ղեկավարության հետ:
«Մեր քաղաքացիների համար միակողմանիորեն վերացնելով վիզային ռեժիմը՝ վրացական կողմը հրաժարվեց լուծել Վրաստանի տարածքում ռուսների անվտանգության իրավական երաշխիքների հարցը: Վրաստանում գործող «Օկուպացված տարածքների մասին» օրենքը նախատեսում է քրեական հետապնդում Աբխազիա և Հարավային Օսիա այցելած ռուսների համար, որոնք վրացական կողմը համարում է իր տարածքները»:
«Կառավարության բոլոր համապատասխան անդամները ներգրավվել են հարցի քննարկմանը, սակայն վերջնական որոշումը, բնականաբար, կայացրել եմ ես»:
Հաղորդվում է նաև, որ Իդլիբ մարզում այսօր հարձակման է ենթարկվել բանակային անցակետը, ինչի հետևանքով զոհվել է 18 զինծառայող:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի հետ խոսել է Եվրամիություն-Հայաստանի համագործակցության հետագա զարգացման ու Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին աջակցության՝ ԵՄ պատրաստակամությանը:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել զորավարժություններին մասնակցող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հանդիպել է ազգային ստորաբաժանումների հրամանատարների հետ:
Վարչապետի գրասենյակի ղեկավար Յանոշ Լազարն իր հերթին հերքել է Origo-ի տեղեկությունը` ասելով, որ վարչապետ Օրբանը որեւէ հրահանգ չի տվել Սաֆարովի արտահանձման հետ կապված: Սակայն Սոցիալիստների առաջնորդ Աթիլա Մեստերհազին պնդել է, որ Լազարը ստել է եւ կեղծ մեկնաբանություն է տվել:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Հայ դատի հանձնախումբը քննադատել է պաշտոնական Բուդապեշտի թույլ արձագանքը Բաքվի կողմից մարդասպանին ներում շնորհելու և նրա զինվորական կոչումը բարձրացնելու փաստերին։
«ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Ռուսաստանի վերաբերյալ իր ելույթներով, թե երկիրն ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին է, հաստատեց Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր տեղակայելու հարցում Ռուսաստանի դիրքորոշման իրավացիությունը»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
««Ներգրավում՝ առանց ճանաչման» կարգախոսը բացարձակապես դատարկ է: Աբխազիայի հետ պետք է այլ հարաբերություններ հաստատել»:
Երթն ընթացել է «Կատալոնիա` Եվրոպայի նոր պետություն» կարգախոսի ներքո և ազգայնական բնույթ է կրել: Այս շարժմանը սատարել է քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը` այդ թվում` կառավարող կուսակցությունն ու Կատալոնիայի միությունը:
Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժերը բանաձևերի նախագծեր են կազմել, որոնցից յուրաքանչյուրում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ մտահոգություն է արտահայտվում, ինչպես նաև Ադրբեջանին, կամ Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված կոչեր ու առաջարկներ կան: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«ԵՄ-ը պետք է համոզվի, որ ամեն ինչ կանցնի շատ լավ և այդ նպատակով դիտորդներ կուղարկի Վրաստան: Մենք դիտորդներ կուղարկենք՝ համոզվելու համար, որ երկրի ապագան երաշխավորված է»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ըստ աղբյուրի, հաստատել է, որ պետդապարտամենտի աշխատակից է սպանվել: Ըստ Reuters-ի՝ ամերիկացիների շրջանում կան նաև մի քանի վիրավորներ: Ն
Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի փոխանցմամբ, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան «հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի հետ իր սահմանները»:
Հանդիպման մասնակիցները նշել են հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը: