Թուրքիան ԵՄ-ին սպառնում է չեղյալ հայտարարել փախստականներին վերաբերող գործարքը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի հետևի ներգաղթյալների մասին ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրին, եթե միությունը չկատարի իր խոստումը, այն է՝ Թուրքիայի հետ սահմանի առանց վիզային ռեժիմ, հայտնում է Reuters-ը:
Նա նշել է, որ Թուրքիան աշխատում է, որպեսզի իրականացնի ԵՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունները:
«Ես չեմ տեսնում շատ հնարավորություններ ԵՄ-ի համար, որպեսզի հետ նահանջեմ այն բանից հետո, երբ մենք այդքան հեռուն ենք գնացել»,- հայտարարել է Դավութօղլուն:
Համաձայն ԵՄ-ի և Թուրքիայի միջև գործարքի՝ Անկարան կվերադարձնի փախստականներին, որոնք անօրինական կերպով են հասել Հունաստանի ափեր: Դրա դիմաց երկիրը կստանա վիզային սահմանափակումների չեղարկում, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի արագացում և 3 մլրդ եվրոյի օգնության ստացում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե ԵՄ-ի և Թուրքիայի միջև առանց վիզային ռեժիմը կսկսի գործել այս տարվա հունիսի վերջից: