Բաժիններ՝

«ՌԴ ընդդիմադիր քաղաքական որոշ ուժեր փորձում են խաթարել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղությունը և ՌԴ-ի սահմանին ստեղծել պատերազմի ևս մեկ օջախ». ՌԴ ՔԿ նախագահ

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ, ՌԴ արդարադատության գեներալ Ալեքսանդր Բաստրիկինը խոսել է Ռուսաստանում ծայրահեղականության դեմ պայքարի մասին, տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»:

Նշվել է, որ 2015թ. ՌԴ-ում նկատվել է ծայրահեղականության և ահաբեկչական ուղղվածության հանցավորության դինամիկայի բացասական միտում:
Ռուսաստանում գրանցվել է ծայրահեղականության ուղղվածության 1329 հանցագործություն, ինչը 2014 թվականի (1034) համեմատ ավելի է 28,5%-ով:

Հանցագործությունների այդ տեսակի աճ է նկատվել ՌԴ 56 սուբյեկտներում: Նման հանցագործությունների թիվը, ինչպիսին է ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերը (ՌԴ ՔՕ 280-րդ հոդված), թշնամանքի կամ ատելության հարուցման, մարդկային արժանապատվության նսեմացման դեպքերը, ավելացել են գրեթե 40 տոկոսով՝ համեմատած 2014-ի հետ:

Ըստ Բաստրիկինի՝ վերջին տասնամյակներին Ռուսաստանը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, ապրում են, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի պայմաններում:
Հատկապես սուր իրավիճակ է Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում, որին է բաժին ընկնում ահաբեկչական բնույթի հանցագործությունների հիմնական մասը՝ 1168 հանցագործություն կամ 75,9%-ը (պլյուս 32,3%) (2014-ին՝ 883):

Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի հիմնական ուղիները բարձր ահաբեկչական ակտիվություն ունեցող շրջաններում անցում են Թուրքիայով ու Եգիպտոսով, որտեղ հայտնվում են երրորդ երկրների միջոցով (Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդավա)՝ հանգստի, կոմերցիոն գործունեության ծավալման պատրվակով:

Ըստ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ «Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական որոշ ուժեր փորձում են խաթարել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղությունը և Ռուսաստանի սահմանին ստեղծել պատերազմի ևս մեկ օջախ»:
Բաստրիկինը ծայրահեղականության դեմ պայքարում խոսելով դրա դեմ մեթոդներից՝ նշում է, որ հարկավոր է արդյունավետ արգելք սահմանել այդ տեղեկատվական պատերազմի վրա։

«Հարկավոր է կոշտ, ադեկվատ և սիմետրիկ պատասխան։ Դա հատկապես արդիական է ՌԴ Դումայի գալիք ընտրությունների և քաղաքական իրավիճակն ապակայունացնող ուժերի ռիսկերի ակտիվացման համատեքստում: բավական է կեղծ ժողովրդավարություն խաղալ՝ հետևելով կեղծ լիբերալ արժեքների»,- հայտարարել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս