Բաժիններ՝

Լոնդոնում շնչադիմակներ են հագցրել Չերչիլի և Նելսոնի արձաններին

Լոնդոնում Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստները շնչադիմակներ են հագցրել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի եւ բրիտանացի ամենահայտնի նավատորմավար ծովակալ Հորացիո Նելսոնի արձաններին, հաղորդում է Evening Standard-ն:

Կայքի տվյալներով՝ նաեւ պաշտպանիչ դիմակներ էին հագցրել եւս 15 հուշարձանների: Դրանց թվում են Վիկտորյա թագուհու, ֆուտբոլիստ Թիերի Անրիի եւ լորդ-պրոտեկտոր Օլիվեր Քրոմվելի արձանները:

Այդ կերպ՝ ակտիվիստները ցանկանում Էին տեղի իշխանությունների ուշադրությունը հրավիրել օդի աղտոտման խնդրի վրա: Ոստիկանների խոսքով՝ բնապահպանները վաղ առավոտյան հավաքվել էին Թրաֆալգարյան հրապարակում:

«Յուրաքանչյուր լոնդոնցու շնչադիմակ հագցնելը ելք չէ, դրա փոխարեն մեզ իսկական քաղաքական լուծում է հարկավոր նոր քաղաքապետից»,- հայտարարել է ակտիվիստուհիներից մեկը՝ Արիբա Համիդը:

Լոնդոնի քաղաքագլխի ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Ներկայիս քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել էերրորդ ժամկետով առաջադրվելուց:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքագլուխը կարող է քառամյա ժամեկետով ընտրվել առանց սահմանափակումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս